Մհեր Մկրտչյան. Քաղաքացիական պատերազմ են հրահրում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում
Մ. Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն ահազանգում է, մշակույթի գործիչներին, դերասանների, ռեժիսորներին՝ քաղաքացիական պատերազմ են հրահրում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում։
«Մշակույթի գործիչներ, դերասաններ, ռեժիսորներ, մի խոսքով` ՄԵՆՔ
Ով իր արվեստով սեր է բերել, հայրենասիրություն, կամ ուղակի կրթություն ու մակարդակ...
Ես, Մհեր Ալբերտի Մկրտչյանս, պահանջում եմ որ էս ատելությունը, էս հային հայի դեմ հանելու քարոզը անմիջապես հանվի երկրի գլխավոր հրապարակից:
Հուսով եմ որ ձեր մեջ, իմ կոլեգաների մեջ, արժանապատվություն ունեցող մարդիկ շատ են ու կմիանան իմ պահանջին անկախ քաղաքական հայացքներից:
Յուրաքանչյուր իշխանություն հավերժ չի, ձեր արածը և ասածը մնում է:
ՄԻ ԼՌԵՔ!!!»։
Ավելի վաղ արված գրառմամբ նա պահանջել էր այդ քարոզը հանել. «Ես, Մհեր Ալբերտի Մկրտչյանս, պահանջում եմ որ էս ատելությունը, էս հային հայի դեմ հանելու քարոզը անմիջապես հանվի երկրի գլխավոր հրապարակից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան