Նիդերլանդների ԱԳ նախարարը ԵՄ-ին կառաջարկի Թուրքիայի նկատմամբ սահմանել զենքի էմբարգո
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը ցանկանում է աջակցություն գտնել Եվրամիության շրջանակներում՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ եվրոպական զենքի էմբարգոյի համար: Իշխող չորս կուսակցություններն այս հարցով դիմել են՝ հաշվի առնելով տարածաշրջանի մի շարք հակամարտություններում, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի ներգրավվածության պատճառով: Այս մասին գրում է նիդերլանդական NOS կայքը։
Նշվում է, որ Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` ներգրավվելով Լիբիայում զինված հակամարտությանն ու Արևելյան Միջերկրական ծովում նավթի որոնման աշխատանքներում, որը պատկանում է Հունաստանին:
Նախարար Բլոկը նախօրեին ասել է, որ ինքը «սիրով կանի դա»՝ նկատի ունենալով իր եվրոպացի գործընկերներից աջակցության ստանալը:
«Կրկին ու կրկին, Թուրքիան հատել է սահմանը: Ժամանակն է հաստատուն միջոցառումների», - ասել է միջնորդության հեղինակ, պատգամավոր Վուրդեվինդը։
Պատգամավորի խոսքով, Թուրքիան սիրիացի ջիհադիստներին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ՝ այնտեղ կռվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան