Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը կոչ է անում պարզելու, թե ովքեր են օգտագործել կասետային զինատեսակները
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը կոչ է անում իր Կառավարությանը դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը::
Այն բանաձև է ներկայացրել։
«Պալատը, քննարկումից հետո արձանագրելով, որ առկա են բավականին հավաստի տեղեկություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին երկու շաբաթների ընթացքում պատերազմական իրավունքի խախտումների վերաբերյալ, կոչ է անում կառավարությանը.
ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի միջոցով ապահովել հետաքննության իրականացում, պարզելու համար թե ովքեր են օգտագորել կասետային զինատեսակներ, օտարերկրացի զինյալներ և ֆոսֆորային զենք Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, և ովքեր են կատարել ռազմական հանցագործություններ։
Հիմնվելով առկա նյութերի և այլ աղբյուրների վրա, ինչպիսիք են՝ բաց աղբյուրները և դաշնակից երկրների տեղեկատվությունը, երկու ամսվա ընթացքում տեղեկացնել Պալատին թե ովքեր են խախտել պատերազմական իրավունքը, և ինչպես են նրանք պատասխանատվության կանչվելու իրականացվածի համար։
Կոչ ենք անում Կառավարությանը դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ պատերազմի ժամանակ արգելված քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ հետաքննության նպատակով փորձագետների ուղարկման նպատակով»,- նշված է տեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան