Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,-հայտարարել էր Արայիկ Հարությունյանին։
Դրանից հետո նրան շնորհվել էր «Արցախի հերոս» կոչումը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ նախագահը շնորհավորել է Ջալալ Հարությունյանի ծննդյան օրը
- ՊՆ ներկայացուցիչ. Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է
- Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
- Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Վահրամ Պողոսյան
- Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից