Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում արդեն տեղակայել է ավելի քան 1100 խաղաղապահ
Ավելի քան 1100 ռուս խաղաղապահ արդեն տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում, իրականացվել է 73 թռիչք: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ՌԴ նախագահի հետ տեսախորհրդակցության ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն
Ամեն օր Ռուսաստանից դեպի Ղարաբաղ իրականացվում է խաղաղապահ զորախմբի 25 թռիչք:
«Երեք օրվա ընթացքում իրականացվել է 73 օդային թռիչք, տեղափոխվել է 1103 զինվորական, 1168 զինտեխնիկա»,- ասել է Շոյգուն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին