Փաշինյան. Փաստաթուղթը ոչ այնքան հանձնելու, որքան պահպանելու մասին է
«Իրականությունն այն է, որ այս փաստաթուղթն առնվազն ոչ այնքան հանձնելու, որքան պահպանելու մասին է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հայտարարության ստորագրման բերել է այն փաստի արձանագրումը, որ Ստեփանակերտը Շուշիի անկումից հետո մնացել էր անպաշտպան, եթե պատերազմը չկանգնեցվի, ապա կընկեն Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, սցենարներից կախված 20-30 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ։
Հարցին, թե ինչու հայտարարությունը չի քննարկվել ընդդիմության հետ, Փաշինյանը պատասխանեց, որ դրա ստորագրումը տեղի է ունեցել մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանությամբ, քանի որ կրիտիկական ռազմական գործողութուններ էին տեղի ունենում։
Հայտարարության ստորագրումից հետո էլ ընդդիմությունը կտրված է գործընթացից դիտարկմանն ի պատասխան Փաշինյանը նկատեց, դա պետք է դիտարկել ռազմական տրամաբանության մեջ, իսկ քննարկումները դեռ լինելու են։
«Սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է, սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, կան տերմիններ, որոնք պետք է մեկնաբանվեն ու դառնան քաղաքական բովանդակություն։ Քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարությւան ներսում»,- ասաց նա։
Հայտարարության չեղարկման մասին հարցին ի պատասխան, Փաշինյանն ասաց, կարող են պատռել ու մի կողմ նետել, բայց դա նշանակում է վերադառնալ այն իրավիճակին, որում այն ստորագրվել է։
Հիշեցնենք, որ հակադարձելով Փաշինյանի ավելի վաղ հայտարարած արդացումներին՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր 7 փաստ, « թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց.
«1. Պատերազմի 2-րդ օրը քեզ առաջարկվել է հրաժարական տալ՝ հօգուտ վարչապետի այն թեկնածուի, որը կլինի հենց քո թիմից։ Դրա դիմաց միջնորդները երաշխավորել են, որ պատերազմը կդադարի, եթե վերսկսվեն բանակցությունները։ Դու մերժել ես։
2. Մեկ ժամից քեզ առաջարկվեց, որ եթե կասկածում ես, որ քո հրաժարականից հետո պատերազմը կդադարի, ապա այն հենց հիմա դադարում է։ Այնուհետեւ դու տալիս ես հրաժարական եւ կողմերը վերադառնում են բանակցությունների։ Դու դրանից էլ հրաժարվեցիր։
3. Պատերազմի 5-րդ օրը, երբ արդեն ընկել էին մի շարք ռազմավարական եւ մարտավարական հենակետեր, միջնորդներն առաջարկեցին հանձնել մեկ շրջան այդ դիրքերի շուրջ եւ վերադառնալ բանակցային սեղան։ Դու հրաժարվեցիր։
4. Հոկտեմբերի 20-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Քեզ առաջարկվեց հանձնել արդեն վերահսկողությունից դուրս եկած 4 շրջանները, որոնց սահմաններին կկանգնեն խաղաղապահ զորքեր, իսկ Արցախահայությանը կմնա Քարվաճառն ու Լաչինը։ Դու հրաժարվեցիր։
5. Հոկտեմբերի 22-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Քեզ առաջարկվեց համաձայնել 5 շրջանի, դրա դիմաց՝ խաղաղապահ զորքերի տեղակայում երկայնքով, Շուշիում ադրբեջանցիների ազատ ելք ու մուտք։ Դու հրաժարվեցիր։
6. Հոկտեմբերի 23-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Արվեց առաջարկ՝ 5 շրջան եւ Շուշի։ Արդեն չկար կարգավիճակի մասին ոչ մի խոսք եւ վերադարձ Արցախի սահմաններին։ Դու հրաժարվեցիր։
7. Նոյեմբերի 7-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Այդ ժամանակ, կապիտուլյացիայից 2 օր առաջարկվեց՝ 5 շրջան, Շուշի, եւ Քարվաճառի ու Լաչինի փոքր մաս։ Դու հրաժարվեցիր։
Արդյունքում նոյեմբերի 10-ին գողի պես ստորագրեցիր կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ դավաճանելով հայրենիքը:
Դու հրաժարվեցիր հնարավորությունից հետ վերցնել Ղարաբաղի սահմանները»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, խնդրում եմ՝ վարչապետի ներքաղաքական թատրոնի մեջ չմտնեք. Աբրահամյան
- Միքայել Մինասյան. 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան