«Ռուսական կայսրության» հերթական թուլացումը կարող է ճակատագրական լինել մեզ համար. Պետրոսյան
«Ընդամենը պատմական վավերագրում,
Ավելի քան երկդարյա ռուս-թյուրքական հակամարտությունն ու մրցակցությունը կովկասյան ճակատում(այլ ճակատներ էլ են եղել ու կան) այնքան է սեղմվել, որ հասել է ուղիղ ՀՀ սահմաններին. անգամ առկա է շատ առարկայական վտանգ՝ նշված սահմաններն անցնելու։
Արցախյան պատերազմի միջոցով Ռուսաստանն ուներ հնարավորություն՝ մրցակցության սահմաններն ընդլայնելու, բայց չարեց։ Նշանակում է՝ պատրաստ չէ կամ այլ առաջնահերթություններ ունի։ 1990-ականների սկզբի արցախյան հաղթանակը հայերիս ոչ միայն պատմական հայրենիքի մի կարևոր հատված էր տվել, այլև ընդլայնել էր Ռուսաստանի՝ թյուրքական հավակնություններին դիմագրավելու սահմանները։
Հ.Գ.1.Բուն գրառման մեջ հայկական դերի մասին առարկայական վավերգրում, կարծեք թե, չկա։ Բայց արի ու տես, որ պատմականորեն իրենց նպատակներում և՛ հայկական, և՛ ռուսական կողմերն առավելապես հաջողել են շահերի լիակատար համադրման պայմաններում։ Գուցե դիտարկումը խիստ գծային կամ սահմանափակ պատկերացման վրա հիմնված թվա... Գուցե, բայց ամենաառարկայական փաստարկումս այն է, ինչ այսօր ունենք։
Հ.Գ.2. Բայց սա էլ վերջը չէ. ռուս-թյուրքական հակամարտությունը պատմական է և շարունակական է լինելու։ Միևնույն ժամանակ, ՍԱ Ե՛Վ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, Ե՛Վ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, ՍՊԱՌՆԱԼԻՔ, քանի որ մեր մանևրելու սահմաններն են կենսական սպառնալիքի աստիճանի նվազել։ Եվ «ռուսական կայսրության» հերթական թուլացումը կարող է ճակատագրական լինել մեզ համար։
ՄԵԶՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԱՅՆԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ, ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ Ի ՍՊԱՌ ՉԵԶՈՔԱՑՈՒՄ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում. ՊՆ
- Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա. Արմեն Պետրոսյան