Կառավարությունը մոտավորապես 1 տոկոս աճ է ակնկալում մյուս տարի. Ատոմ Ջանջուղազյան
«2021 թվականին մենք կունենանք, ոչ թե ՀՆԱ-ի 4.1 տոկոսի չափով պակասուրդ, այլ՝ 5.4 տոկոս, որը կազմում է 342 մլրդ դրամ»,- Աժ Ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Ըստ ֆինանսների նախարարի, ռիսկերը դեպի ներքև են և պահպանողական լինելու համար, կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնելու նպատակով կառավարությունը մոտավորապես 1 տոկոս աճ է ակնկալում մյուս տարի:
«Սա կնշանակի, որ անվանական արտահայտությամբ կունենանք ավելի փորքր համախառն ներքին արդյունք՝ 6 տրիլիոն 259 մլրդ դրամ: Հավասար պայմաններում հարկային եկամուտները կիլինեն 37 մլրդ դրամով ավել՝ 1 տրիլիոն 403 մլրդ դրամ, դա կնշանակի, որ ծախսերի անփոփոխ թողնելու պարագայում մենք կունենանք 379 մլրդ դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 6.1 տոկոսը»,- հայտնեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, կունենանք 68 տոկոս պարտք/ՀՆԱ հարաբերակցություն՝ 3.2 տոկոս տնտեսական աճի դեպքում և 70-71 տոկոս՝ եթե տեղի ունենան մյուս ռիսկերը, որոնք կհանգեցնեն 1 տոկոս տնտեսական աճի:
Անդրադառնալով 2020 թվականի ցուցանիշներին՝ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ ընթացիկ տարում համար կանխատեսվում է մոտավորապես 7.9 տոկոս տնտեսական անկում:
Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2020 թվականի համար կլինի մոտավորապես 30 մլրդ դրամով կանխատեսվածից ցածր պակասուրդ և նախատեսված 459 մլրդ դրամի փոխարեն, կլինի 430 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ գործընթացների կանխատեսելի սցենարի դեպքում 2021 թվականի համար իրատեսական է 3.2 տոկոս տնտեսական աճի սցենարը:
Ըստ նախարարի, բյուջեի նախագծով համախառն ներքին անվանական արդյունքը 6 տրիլիոն 720 մլրդ դամ է եղել, բայց նոր՝ վերանայված նախագծով 6 տրիլիոն 395 մլրդ դրամ է, իսկ 1 տրիլիոն 500.9 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է 1 տրիլիոն 448 մլրդ դրամի հարկային եկամուտներ:
Ֆինանսների նախարարը հայտնեց նաև, որ դեֆիցիտի մեծացման հետ կապված կառավարությունը լրացուցիչ պարտքեր պետք է ներգրավի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին