Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարել են, արտագաղթը՝ սկսվել. BBC
«Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարել են, արտագաղթը՝ սկսվել։ Էթնիկ հայերը արագ հեռանում են՝ մինչ այս տարածքի մեծ մասը կհանձնվի Ադրբեջանին։ Հայ զինվորների համար այս պարտությունը բարդ է կուլ տալ։ Բոլորն այստեղ ընկերներ են կորցրել»,- ասվում է BBC-ի պատրաստված տեսանյութում, որում ցույց է տալիս, թե ինչպես են հայերը հեռանում իրենց տներից։
Նշվում է, որ Հայաստանին մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ է տրվել` ազատել հողերը։
Սարգիսը իրերն է հավաքում ու վերցնում ամեն իր հետ հնարավոր ամեն ինչ, անգամ պատուհանները։
«Ես այնքան ցավ եմ զգում, որ չեք կարող պատկերացնել։ Ես չգիտեմ, ուր գնամ։ Յոթ երեխա ունեմ, բայց տուն չունեմ»,-BBC-ին ասում է Սարգիսը։
Այնուհետ ցուցադրվում է Դադիվանքը, որտեղ լուռ աղոթք է հնչում։ Օրերի ընթացքում Ադրբեջանը կվերահսկի քաղաքը։
«Հինավուց Դադիվանքն ապացույց է, ինչպես ասում են մարդիկ այստեղ, որ այս հողը եղել ու կա հայկական»,-ասվում է տեսանյութում։
«Եթե նրանք պետք է հեռանան հիմա, ապա որոշ հայերը ոչինչ չեն թողնում հետևում։ Բադալյանների ընտանիքը այրում է իրենց տունը, որ ոչ մի ադրբեջանցի չմտնի այնտեղ»,-ասվում է տեսանյութում։
«Ես չեմ կարող այն թողնել ոչ մեկին։ Մենք վերցրել ենք՝ ինչ կարող ենք, ու հիմա ես պատրաստվում եմ այն այրել։ Եթե իմ երեխաները չեն կարող այս տունն օգտագործել, ուրեմն ոչ ոք չի կարող»,-ասում տունը լքող հայը։
«Չկա ոչինչ, որ այս մարդիկ կարող են անել այս խաղաղության համաձայնության հետ։ Չկա ոչինչ, որ կարող են անել այս այս հողերը չկորցնելու համար։ Միակ բանը, որ նրանք կարող են անել՝ վստահ լինել, որ ոչինչ չեն թողնի Ադրբեջանի համար։ Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է ավարտել է պատերազմը, բայց ատելությունը շարունակում է այրվել»,-ասում է BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը։
"If my children can’t use this house, then no-one can." Some Armenian residents of Kalbajar region - soon to be handed over to Azerbaijan - burned their houses today to stop them falling into Azeri hands. Our report for @BBCNews at 10 - with @BBCSteveR. pic.twitter.com/oldIotYmDi
— Will Vernon (@BBCWillVernon) November 12, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան