Ժոզեպ Բորելը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը նախօրեին՝ նոյեմբերի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Բորելը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն կտա ջանքեր գործադրել հակամարտության տևական լուծման ուղղությամբ և կկանխի մարդկային հետագա տառապանքները: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հետագա մարդասիրական օգնություն՝ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության կարիքները հոգալու համար, և արդեն հատկացրել է գրեթե 1 միլիոն եվրոյի շտապ օգնություն:
Բարձր ներկայացուցիչը երկու արտգործնախարարների հետ քննարկել է Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նոյեմբերի 9-ին համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Ժոզեպ Բորելը շեշտել է, որ նախևառաջ հրադադարը պետք է ամբողջությամբ հարգվի և իրականացվի երկու կողմերի կողմից: Այս հիմքի վրա այն կարող է առաջին քայլը հանդիսանալ հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ճանապարհին: Բարձր ներկայացուցիչը երկու նախարարների հետ զրույցում շեշտել է խաղաղության հաստատման և հաշտեցման կարևորությունը, այս առումով`միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների, մշակութային ժառանգության և դրա արժեքի ու նշանակության պահպանումը՝ տեղական համայնքների պաշտպանության համար:
Բորելը շեշտել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել հաստատված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած ձևաչափին: Նա վերահաստատել է, որ Եվրամիությունը, այդ թվում` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի և ԵՄ պատվիրակությունների միջոցով, և ինքն անձամբ, պատրաստ են նպաստել այդ ջանքերին և Հարավային Կովկասի տարածաշրջանը կայուն խաղաղությանն ու բարգավաճ զարգացմանը տանող համաձայնագրերի իրագործմանը:
Բարձր ներկայացուցիչը սպասում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի երկու նախարարների հետ՝ ԵՄ-Հայաստան գործընկերության առաջիկա խորհրդի և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդին ընդառաջ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը
- Պեսկով. Խաղաղապահների գործառույթները, ներառյալ մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանությունը, պետք է հստակեցվեն
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան