Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունից:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների: