Քաղաքական 15:50 13/11/2020 Տարածաշրջան

Հայերի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան․ Modern Diplomacy

Սեպտեմբերի 27-ին Հարավային Կովկասում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սկսված պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի կողմից միջնորդավորված և Հայաստանին պարտադրված համաձայնագրով: Շրջանառվող պայմանագրի հիման վրա հայերը պետք է մինչև դեկտեմբերի 1-ը Արցախում իրենց հայրենիքի մեծ մասը զիջեն Ադրբեջանին՝ ստիպելով այդ շրջաններում ապրող ցանկացած հայի հեռանալ մինչ այդ ամսաթիվը: Այս մասին գրում է Modern Diplomacy կայքը։

Նշվում է, որ Արցախն անխնա գնդակոծելու ընթացքում ագրեսորները՝ Ադրբեջանը և Թուրքիան, սիրիական ջիհադիստական ուժերի ուղեկցությամբ, բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարել հայերի դեմ: Նրանք սպանել են խաղաղ բնակիչների և վիրավորել լրագրողներին: Նրանք այրել են գյուղեր, անտառներ և եկեղեցիներ: Նրանք խոշտանգել և գլխատել են հայերին և մահապատժի ենթարկել գերիներին:

BBC-ն հոկտեմբերի 24-ին հաղորդել էր, որ նույնականացրել են տղամարդկանց՝ 73-ամյա Բենիկ Հակոբյանին և 25-ամյա Յուրի Ադամյանին։

Ադրբեջանական ուժերը նաև կասետային զինամթերք են օգտագործել Արցախի դեմ՝ փորձելով այրել անտառները, որտեղ պատսպարվում էին հայ խաղաղ բնակիչները:

«Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի վայրերում», - ասված է Human Rights Watch-ի (HRW) հոկտեմբերի 23-ի զեկույցում:

«Կեղծ, մոլուցքային համոզմունքն այն մասին, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, հանգեցրել է էթնիկ զտումների՝ իրենց հողերից բնիկ հայերի դեմ:

Արցախ կոչվող տարածքը, որն ի սկզբանե եղել է Հայաստանի հնագույն նահանգներից մեկը, դարերի ընթացքում պահպանել է մեծամասնությամբ հայ բնակչությունը: Չնայած դրան՝ 1920-ականների սկզբին Արցախը սովետական բռնապետ Ստալինը միացրեց Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը: Ադրբեջանի կողմից բռնությամբ պատժվել են հայերի ինքնորոշման խաղաղ խնդրանքները:

Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայերը ենթարկվում էին խիստ հետապնդումների, ինչպիսիք էին ջարդերը Սումգայիթում և Բաքվում 1988-ից 1990 թվականներին: Հաջորդ տարի փլուզվեց Խորհրդային Միությունը, և Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը հռչակեցին անկախություն: Ադրբեջանը, սակայն, մերժեց Արցախի անկախության պահանջը և 1992-ին նախընտրեց պատերազմ սկսել, որը տևեց երկու տարի և արժեցավ մոտ 30,000 մարդու կյանք:

26 տարի անց, Արցախում գտնվող հայերը հերթական անգամ ենթարկվում են հարձակման Ադրբեջանի կողմից: Այս անգամ զենքի մատակարարումը և Թուրքիայի կողմից դիվանագիտական աջակցությունը օգնեցին Ադրբեջանին հաջողություն ունենալ հակամարտությունում: Մի շարք լրատվական գործակալություններ, կառավարություններ և ՄԱԿ-ը հայտնել են, որ Թուրքիան Սիրիայից ջիհադիստ ահաբեկիչներին է ուղարկել՝ աջակցելու Ադրբեջանին հայերի դեմ պայքարում»,- ասվում է հոդվածում ու մեջբերվում Ֆրանսիայի նախագահի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի, համապատասխան կառույցների հայտարարությունները:

Նշվում է, որ ՄԱԿ-ի համապատասխան զեկույցը հրապարակվեց հրադադարի համաձայնությունը ստորագրելուց երկու օր անց, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ թափանցիկ ասել է, որ աջակցում է Ադրբեջանին մինչև հաղթանակը։

Նոյեմբերի 1-ի մեկ այլ ելույթում Էրդողանն ասել էր. «Մենք գտնվում ենք Սիրիայում, Լիբիայում, Ադրբեջանում: Մենք նույն արժանապատիվ վերաբերմունքն ենք ցուցադրել Միջերկրական ծովից մինչև Սև ծով, Սիրիայից մինչև Լիբիա, Կիպրոսից Ղարաբաղ»:

Պատերազմից առաջ Արցախի բնակչությունը շուրջ 150,000 էր: Տարածաշրջանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան զանգվածային ավերածություններ է առաջացրել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում`տների և հիվանդանոցների, և շուրջ 90,000 հայեր տեղահանվել են: Հոկտեմբերի 23-ին ցեղասպանության մի խումբ գիտնականներ հայտարարություն տարածեցին «Արցախի դեմ Ադրբեջանից և Թուրքիայից բխող ցեղասպան սպառնալիքի մասին»:

«Միջազգային հանրության կողմից լիովին լքված և գոյաբանական սպառնալիքի առջև կանգնած՝ Հայաստանը ստիպված էր ստորագրել համաձայնագիր, որը թույլ է տալիս Ադրբեջանին տիրանալ Արցախի մեծ մասին: Արցախի 60%-ը ոչնչացված և մնացած հողերը շրջապատված լինելով թշնամական ադրբեջանական ուժերով, շատ բնիկ հայեր, ովքեր սերունդներով ապրել են Արցախում, այլ տարբերակ չեն տեսնում, քան փախչել հայրենիքից:

Մինչդեռ, պատերազմի ընթացքում, հարյուրավոր թուրքեր և ադրբեջանցիներ դուրս եկան Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ հայեր փնտրելով: Նրանք քայլում էին թուրքական դրոշներով ՝ վանկարկելով Ալլահուաքբար, և «Ո՞ւր եք դուք հայեր: Որտե՞ղ եք։ Մենք այստեղ ենք»»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտարարեց, որ ֆրանսիական ոստիկանությունը պաշտպանում է Ֆրանսիայի հայկական համայնքների կենտրոնները թուրքական և ադրբեջանական հարձակումներից և վանդալիզմից:

Թուրքական ագրեսիային հակազդելու մեկ այլ քայլով `Ֆրանսիայի ՆԳՆ-ն արգելեց թուրքական ուլտրա-ազգայնական խմբավորումը, որը հայտնի է որպես «Գորշ գայլեր»` 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի պղծումից հետո։

«Հարավային Կովկասում և Եվրոպայում հայերի դեմ հարձակումները ցույց են տալիս, որ այս պատերազմը միայն ցամաքային չէ: Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքական, էքսպանսիոնիստական նկրտումների, ինչպես նաև հայերի նկատմամբ նրանց անխախտ, ցեղասպան ատելության մասին է:

Ինչպես եղավ 1915-ին Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակ, միջազգային հանրությունը կրկին լքեց հայերին, որոնք բնիկ ու խաղաղ ժողովուրդ են: Եթե քաղաքակիրթ աշխարհը միանգամից նոր ու արդյունավետ քայլեր չձեռնարկի, ապա նեոօսմանիզմը, պանթուրքիզմը և ջիհադը կհաղթեն Հայաստանին պարտադրված համաձայնագրով»,-ասվում է հոդվածում ու հավելում, որ միևնույն ժամանակ, Եվրոպայում համաձայնության դեմ որոշակի հակադրություն է սկսվել, նշելով Ֆրանսիայի դիրքորոշումը, որ Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար պետք է նաև հաշվի առնի Հայաստանի շահերը:

«Որպեսզի երաշխավորվի հայերի վերադարձն իրենց հին հայրենիք և կանխվի տոտալիտար Ադրբեջանի կողմից մնացած հայկական մշակութային ժառանգության ամբողջական ջնջումը, արևմտյան կառավարությունները պետք է պաշտոնապես ճանաչեն Արցախը: Արևմուտքը պետք է բռնապետերին տեղյակ պահի, որ իրենց ռազմական հանցագործությունները և ցեղասպան ամբիցիաները անպատիժ չեն մնա»,- ասվում է հոդվածում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}