
Ռուսաստանցի խաղաղապահների 42 ինքնաթիռ արդեն ժամանել է Ղարաբաղ
Նոյեմբերի 13-ին Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից դեպի Լեռնային Ղարաբաղ թռիչք է կատարել ևս 8 Իլ -76 ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահներով, ընդհանուր առմամբ 42 ինքնաթիռ արդեն ուղարկվել է տարածաշրջան: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ օդանավը Հայաստանի օդանավակայան կհասցնի ավելի քան 10 ծանրաբեռնված արտաճանապարհային մեքենա, ինչպես նաև ավելի քան 100 զինծառայող:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությամբ Ռուսաստանն իր խաղաղապահներն է տեղակայում Ղարաբաղում․ 1960 զինծառայողներ, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: