Այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, ոչ թե ապագա. Վարդան Ոսկանյան
«Այժմ ձեզ բոլորիդ փորձում են համոզել, թե այդ պայմանագրով ստանալու եք ապագա։ Այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, ոչ թե ապագա»,- Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքում ասաց իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը։
Նա ընդգծեց, որ այդ պայմանագրի դավաճանական կետերի ներքո թաքնված է պատերազմը։
«Նախիջևանից դեպի այսպես կոչվող Ադրբեջան ձգվող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը, որովհետև այն կտրելու է մեր հայրենիքի կենսական երակներից մեկը՝ սահմանն Իրանի հետ: Այդտեղով անցնելու են թուրքերը: Մենք բոլորս պետք է մերժենք այս դավաճանական փաստաթուղթը, այն ստորագրած անձը չպետք է ապագա ունենա մեր երկրում», - ասաց իրանագետը:
Վ.Ոսկանյանի խոսքով, այստեղ կանգնած յուրաքանչյուրն արել է իրենից կախված ամեն ինչ հաղթանակի համար, բայց այդ ստորագրությունը պարտադրում է խայտառակ պարտություն։
«Մեզ խոստանում են ապագա, որտեղ այս փողոցում թուրքերը փող են դնելու ու բացելու են ռեստորաններ։ Ո՞վ է պատրաստ դրան»,- հարցադրում արեց նա։
Արձագանքը՝ բացասական էր։
Նա նշեց, որ դասախոս է, սովոր է խոսել տրամաբանված, գիտական լեզվով, բայց ստիպել են անցնել բարձր խոսելուն, որովհետև դավաճանական համաձայնագիրը չպետք է արժանանա որևէ մեկի հավանությանը։
«Մենք առաջարկում ենք փոխել այն մարդուն, բանակցողին, որն իր տգիտության, գավառամտության, ստի և կեղծիքի միջոցով հասցրել է մեզ այս օրվան։
Մենք ունենք մեկ նպատակ, մեկ միասնական ազգային նպատակ՝ ստանալ հնարավոր առավելագույնը այս խայտառակ պայմանագրի պայմաններում, դա հնարավոր է»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դուրս արի կանգնի ժողովրդի դիմաց, ինչու վաճառեցիր Արցախը, ինչու դավաճանեցիր հայ ժողովրդին. Տոնոյան
- Պարզվում է՝ զավակիս երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել. զոհված մայորի մայր
- Արման Սաղաթելյան. Անհրաժեշտ է ձևավորել աշխարհի համար ընդունելի բանագնացների խումբ, աշխատել դիվանագիտական ուղղությամբ
- Իմ կամ իմ գործընկերներին ձերբակալելը չպետք է հիմա մեզ հուզի, բոլորս դեպի Ազատության հրապարակ. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են
- Միքայել Մինասյան. Սրանք խելագառ են ու խելագառության եզրին են հասցրել մի ամբողջ երկիր