Մենք չենք զբաղվում քաղաքական պրոցեսներ գեներացնելով․ Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։
«Ասել եմ, որ սա կեղծ գործ է։ Այդ գործի միակ նպատակը մեր քաղաքական գործընթացը կասեցնելն է։ Բայց շատ կարևոր հանգամանք կա. մենք չենք զբաղվում քաղաքական պրոցեսներ գեներացնելով։ Բոլորս զբաղված ենք մեր հայրենիքը փրկելով, որովհետև մեր հայրենիքը վաճառվել է դավաճանական խմբակի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին