«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից։
«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Աթաբեկյանը։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Իմացեք, վզներդ իմ ձեռքով եմ կտրելու, այ․․․ «Իմ քայլ»-ի պատգամավոր
- «Իմ քայլ»-ը ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են «հետպատերազմական զարգացումները»
- Հայտարարության տեքստի առաջին մասին եմ ծանոթ եղել, և երկրորդական է՝ պաշտպանում եմ այդ տեքստը, թե՝ ոչ. Սոֆյա Հովսեփյան
- «Իմ քայլը». խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան