Բայդենը դիտարկում է Հիլարի Քլինտոնին նշանակել ՄԱԿ-ի դեսպան
Մի քանի լրատվամիջոցների կողմից նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը դիտարկում է իր վարչակարգում Հիլարի Քլինտոնին ընդգրկելու հարցը, որը 2016թ-ին Դոնալդ Թարմփի հետ նախագահի թեկնածու էր։ Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է The Washington Post-ը։
Բայդենի թիմը քննարկում է Քլինտոնին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ նշանակելու հարցը: Նման նշանակումը կնշանակի այս պաշտոնի կարևորությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները ՝ ABC News, FOX News, CNN, AP և NBC, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել: