Զախարովա. Կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որ օտարերկրյա մարտիկները հեռանան Ղարաբաղից
Մոսկվան ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում կլուծվի օտարերկրյա մարտիկների ներկայության հարցը: Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված զինյալները չեն անհետացել։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի: Բոլոր կողմերը, ովքեր հետաքրքրված են այս տարածաշրջանում խաղաղությամբ, պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու համար», - ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան