Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 73 154 դեպք: Ապաքինվել է ևս 3 342 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 55 511:
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 636:
Կարանտինային տարածքում գտնվում է 2506 անձ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 3311 է, ստացիոնար հսկողության տակ՝ 4918-ը:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան