Վիրավոր սպա. Շուշիում, Ստեփանակերտում տներ եմ նվիրում Սասուն Միքայելյանին, թող գնա ապրի
Ստեփանակերտցի սպա Արթուր Բեգլարյանը վիրավորվել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտում։ Իրեն չի ներում՝ դեռ օգուտ չտված դուրս է եկել կռվողների շարքից։
«Ծանր է ինձ համար, որ ոչ մի բան չեմ կարողացել անել իմ երկրի համար։ Հիմա ավելի ծանր է, որ մի գրիչով հայ ազգը կործանվում է։ Կործանվում է մեկի պատճառով, որ ոչ մի բան չի արել Ղարաբաղի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է նա։
Բեգլարյանը որոշել է՝ Ստեփանակերտ չի վերադառնալու։
«Եթե թուրքը Շուշիում է գտնվում, ես իմ երեխու հետ Ստեփանակերտում ո՞նց քայլեմ։ Իմ կնոջը մենակ խանութ գնալ ո՞նց կթողնեմ։ Ցանկացած պահի թուրքը 82 մմ-անոց մինամյոտով կարա Ստեփանակերտի վրա կրակի։ Սասուն Միքայելյանն ասում է՝ արցախցիներ, տուն վերադարձեք։ Իմ հարազատները Շուշիում տուն ունեն, էդ տունը նվիրում եմ Սասուն Միքայելյանին, թող գնա, այնտեղ ապրի։ Քարին տակ բարեկամներ ունեմ, նրանց տները նվիրում եմ ձեզ, գնացեք, ապրեք։ Իմ տունս էլ եմ նվիրում Ստեփանակերտում, գնացեք, ապրեք, տեսնեմ՝ կարա՞ք»,- նշում է նա։
Հողերը հանձնելուց հիասթափված սպան մտադիր է լքել բանակը՝ «էլ ո՞ւմը պաշտպանեմ» հիմնավորում է նա։ Կատարվածի համար մեղադրում է գործող իշխանություններին, անձամբ Փաշինյանին։
«Երեսուն տարվա պահած հողը մեկի պատճառով, որը Ղարաբաղի համար մի բան արած չկա, կորցրեցինք։ Մարդիկ էդ հողերը ազատագրել են, պահել են, հիմա սա տալիս է առանց հարցնելու։ Զինվորը կռվել է, սպան կռվել է, կամավորը կռվել է, ես խոսացել եմ ամեն օր ընկերներիս հետ, ինձ ասել են՝ հեսա Շուշին վերցնում ենք։ Դավաճանություն է եղել, երեսուն տարի նախկինները պահել են, ծախողները դուք եք»,- ասում է Արթուրը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկինները «ծախել են» Արցախը։
Հայաստանում բուժում ստացվող սպան ամեն ժամ խոսում է Արցախում գտնվող ընկերների, բարեկամների, ծառայակիցների հետ։ Ասում է՝ բոլորն իր պես են մտածում, մեծ մասը բարձրաձայնում է, մյուսներն էլ նույն կարծիքին են, բայց լռում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին