ԱՀ նախագահը ԱՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:
Մեկ անգամ ևս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»,- գրում է Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան