«Գաղթի ճանապարհը». մարդիկ լքում են Քարվաճառի իրենց տունը
«Ազատությունը» գրում է. «Գաղթի ճանապարհ. մինչև կիրակի հայկական Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին։
Քարվաճառի ճանապարհը գաղթի ճանապարհ է հիշեցնում. մարդիկ փորձում են դուրս բերել ավելի քան 20 տարվա ստեղծածը։
Քարվաճառի շրջանը 16 գյուղ ունի, 3500 բնակիչ, բոլոր գյուղերում տները դատարկվում են, մարդիկ անգամ տանիքներն են պոկում»։
Քարվաճառցիները ցավով նշում են՝ ամեն ինչ՝ դուռ, պատուհան, տանում են, որ գենե մի «դոմիկ» կարո ղանան կառուցել, ապրել։
«Ի՞նչ անենք։ Էս տունը սկզբից մինչև վերջ մենք ենք կառուցել, որ մարդավարի ապրենք։ Հինգ երեխա ունեմ, հինգն էլ՝ բարձրագույնի ուսանող։ Ուսման վարձ են ուզում, ամեն մեկինը՝ 700 հազար դրամ։ Դառը քրտինքով ապրող մարդ ենք, 100-ից ավելի անասուն էինք պահում, սաղ տրաքացրին»,- պատմում է Նոր Խարխափուտ գյուղի բնակիչներից մեկը։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ինքը հադրութցի է, զոհվածի մայր, իր տղու սաղ արածը ջուրն ընկավ»
- Պետք է Վարդենիսից անցնենք Քարվաճառ ու Գորիսից Լաչին, որ պահենք Լաչինն ու Քարվաճառը. Գոռ Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան