Ավետիք Իշխանյան. Ակնառու է, որ վարչապետը նպատակ է դրել հասել Մեղրին հանձնելու
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Հպարտ» ջան, լավ չես ապրելու, մինչև Մեղրին չտանք» վերնագրով գրառում է արել.
«Երեկ համացանցը հիշեցրեց այսօրվա վարչապետ, նախկինում սկանդալային, միջակ լրագրողի ծրագրային «Մենք ու մեր շահերը», հոդվածը, հրապարակված իր իսկ խմբագրած «Հայկական ժամանակ» թերթում, դեռևս 2001թ․։ Հոդվածի ողջ իմաստն, այսպես ասած «լավ ապրելն է»։ Եվ հոդվածագիրն, իմանալով հայության բավականին ստվար հատվածի նյութապաշտ, անհայրենիք լինելը, նրանց գայթակղում է, տարածքներ՝ հանուն «լավ ապրելու» գաղափարով։ Եվ նյութաիշխանապաշտ գավառական լրագրողը, բացահայտ «լավ ապրելու» զոհասեղանին է դնում Մեղրին։ Հատված հոդվածից․
«Ի դեպ, Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք»:
Կեցցե նա, ով շուրջ 20 տարի հետևողական պայքարի արդյունքում հասավ Հայրենիքը կործանելուն։ Կեցցեն բոլոր անհայրենիք, նյութապաշտ Հայաստանի և Սփյուռքի հայերը, որոնք հանուն «լավ ապրելու» , սատարում են վարչապետին և պատրաստ են Հայրենիքից հրաժարվել և գլխիկոր շարունակել քաշ տալ իրենց ողորմելի գոյությունը։
Հեյ, այ ձեզ քաղաքական-հասարակական գործիչներ համարողներ, տարիներով բոռում էիք, Քոչարյանն էր ուզում Մեղրին տալ, սա էր ուզում տալ, նա էր ուզում տալ։ Ակնառու է, որ վարչապետը նպատակ է դրել հասել այն հանձնելու։ Ինչու՞ եք սսկվել, պարոնայք։
Հ․Գ․ Պատահակա՞ն է, արդյոք, որ բացահայտ Ադրբեջանի շահերը պաշտպանող Կարեն Շախնազարով կոչեցյալը, կրծքով պաշտպանում է վարչապետին, դեմ լինելով նրա հրաժարականին, ասելով, որ Հայաստանի վարչապետը պետք է գործն ավարտի»։
Հարակից հրապարակումներ`
- Միրաքյան. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից
- Միքայել Մինասյան. Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի
- Իշխանյան. Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան