Արման Սաղաթելյան. Անհրաժեշտ է ձևավորել աշխարհի համար ընդունելի բանագնացների խումբ, աշխատել դիվանագիտական ուղղությամբ
«Սա քաղաքական պայքար չէ, պայքար է հայրենիքի ու ժողովրդի համար։ Վերջին ժամանակաշրջանում մենք ականատես եղանք, որ այստեղ նույնիսկ որևէ մրցակցություն չկա։ Այս բոլոր ուժերն ուզում են ինչ որ կերպ փրկել իրավիճակն ու փրկել Արցախը, ինչը, կարծում եմ, հնարավոր է»,- Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքական, հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ չնայած ստորագրված խայտառակ փաստաթղթին, իրավիճակը փրկելու ելք կա։
«Պատերազմի առաջին իսկ օրերից եղել եմ Արցախում։ Թե զինվորը, թե սպան, թե կամավորն իրենց առջև դրված խնդիրը կատարել են որքանով կարողացել են։ Այս պարտությունն առաջին հերթին հետևանքն է այն բանի, որ մենք չունենք ադեկվատ, վիճակը գնահատող, ողջամիտ որոշումներ կայացնող քաղաքական իշխանություն։ Սա դիվանագիտական բացակայության ու դիվանագիտության պարտությունն է, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի պարտությունն է։ Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այսօր, այս իրավիճակում, կարծում եմ, ողջամիտ է, որ ստեղծվի կոլեգիալ մի մարմին։ Հասկանալի է, որ այս իշխանությունն իր բոլոր ռեսուրսներն արդեն սպառել է, բոլոր ճակատներով տապալված է»,- ասաց Արման Սաղաթելյանը։
Նա կարծում եմ, որ այսօր անհրաժեշտ է ձևավորել աշխարհի համար ընկալելի, ընդունելի բանագնացների խումբ, աշխատել դիվանագիտական ուղղությամբ ինչ-որ եղանակով փորձել շտկել կամ մեղմացնել իրավիճակը։
«Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրել է զինվորների կյանքը փրկելու համար։ 44 օրվա ընթացքում բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, ստացել է բազմաթիվ առաջարկներ ժամ առաջ կանգնեցնելու պատերազմը շատ ավելի մեղմ պայմաններով, շատ ավելի քիչ կորուստներով՝ թե տարածքային, թե մարդկային։ Նա մերժել է այդ առաջարկները»,- նշեց նա։
Ա.Սաղաթելյանն ասաց, որ հասկանալի է՝ այս իրավիճակում այս վարչախումբն ու այս ղեկավարն այլևս հնարավոր չէ շարունակի այս գործընթացը։
«Մենք մեծ գին ենք վճարում այս ամենի համար»,- ընդգծեց Ս. Սաղաթելյանը
Հարակից հրապարակումներ`
- Դուրս արի կանգնի ժողովրդի դիմաց, ինչու վաճառեցիր Արցախը, ինչու դավաճանեցիր հայ ժողովրդին. Տոնոյան
- Միքայել Մինասյան. 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց
- Բեքարյան. Թողնել Նիկոլին իր տեղում՝ նշանակում է չպայքարել, չփորձել հնարավորը խուսափելու համար այս խայտառակությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան