Գոռ Հովհաննիսյան. Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞
Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, գրել է.
«Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞։ Ո՞վ պիտի նրան բացատրի, որ իրավական փաստաթղթերում անորոշ իրավական հասկացությունների ու ձևակերպումների գործածությունը ՆՈՐՄԱԼ Է, հենց այդպես էլ պիտի լինի։
Ու որ նրա ու իր թիմի ամբողջ հմտությունն ու արվեստը պիտի հենց լիներ այն, որ այդ անորոշությունները համոզիչ փաստարկներով մեկնաբանեին հօգուտ մեզ, ոչ թե ամեն հարցազրույցին զարմացած ասի, թե բա փաստաթղթերում անորոշ ձևակերպումներ են տրված, մարդ բան չի հասկանում, ոնց ուզում, մեկնաբանում են։ Սա ի՞նչ մակարդակ է»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այս հարցազրույցում մասնավորապես ասաց. «Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում և բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ։ Ըստ էության բանակցային բովանդակության 90 տոկոսը, լավ 80 տոկոսը, լավ 70 տոկոսը անորոշ ու մեկնաբանությունների տեղի տվող ու անհրաժեշտություն ունեցող ձևակերպումներ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան