Պեսկով. Ռուսաստանին ուղղված դավաճանության նախատինքները Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման պատճառով անհիմն են
Ռուսաստանի նկատմամբ դավաճանության նախատինքները`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանին իբր աջակցության բացակայության պատճառով, բացարձակապես անհիմն են։ Այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Ռուսաստանի հասցեին նախատինքները բացարձակապես անհիմն են», - ասել է Պեսկովը, պատասխանելով դիտարկմանը, որ Ռուսաստանը զգալի աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, իսկ որոշ հայեր Ռուսաստանի դիրքորոշումը համարում են դավաճանություն:
Պեսկովը նշել է, որ Մոսկվան թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համարում է Ռուսաստանի բարեկամներ։
«Իհարկե», - պատասխանեց Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք Մոսկվան շարունակում է միաժամանակ թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին որպես ընկերներ համարել:
«Միայն նման վերաբերմունքը, միայն այն փաստը, որ Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք ունենք նույնը ադրբեջանցիների հետ, և մենք գնահատում ենք մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունը Ադրբեջանի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի հետ, միայն այս մոտեցումն է թույլ տվել Ռուսաստանին խաղալ անաչառ միջնորդի դեր», - ասել է Պեսկովը:
Պեսկովը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջարկել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանաձևեր, որոնց ընդունումը տարիներ առաջ կօգներ խուսափել արյունահեղությունից:
«Այս բանաձևերը գոյություն ունեին, դրանք լավ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, նրանք չէին աշխատում այս կամ այն պատճառով։ Եթե դրանք կյանքի կոչվեին, նույնիսկ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և հնարավոր կլիներ խուսափել հազարավոր հայ երիտասարդների և ադրբեջանցի երիտասարդների մահից», - ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան