Պուտին. Լեռնային Ղարաբաղում կա չորս հազար զոհ, ութ հազար վիրավոր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում բարդ հումանիտար վիճակ է, մարտերի հետևանքով ավերվել են հումանիտար ենթակառուցվածքներ ու մշակութային օբյեկտներ։
«Լեռնային Ղարաբաղում առաջացել են լուրջ հումանիտար խնդիրներ։ Այդ մասին մեզ զեկուցել են։ Մարտերի հետևանքով զոհերի թիվը, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում, ավելի քան չորս հազար է, վիրավոր է ավելի քան ութ հազար մարդ, փախստականների թիվը մի քանի տասնյակ հազարների է հասնում։ Ավերված են քաղաքացիական ենթակառուցվածքները, մշակութային շատ օջախներ»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վ. Պուտինը ԼՂ-ում հումանիտար հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիք ենք կորցրել, հազարավոր զոհեր ենք տվել Նիկոլի աթոռը պահելու համար. զոհված զինվորի տատիկ
- Մի քանի հազար զոհով կարող էինք հաղթել, բայց սրանից հետո ավելի շատ զոհեր ենք տալու. Հարություն Մնացականյան
- Արցախի ՄԻՊ-ը իսպանացի պատգամավորին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին