Քարվաճառում մարդկանց տարհանման խնդիրը թողնված է հոգեբանական շատ բարդ վիճակում գտնվող ընտանիքների վրա. Սեդրակ Վարդանյան
«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը գրում է.
«ԱՐՄԱԹԻ ուժերով տեղափոխեցինք Քարվաճառի դպրոցի գույքի գերակշիռ մասը, այդ թվում տարբեր լաբորատորիաների սարքավորումները, դպրոցական կահույքը:
Քարվաճառում ահավոր քաոս է, աննկարագրելի իրավիճակ, որը չեմ ուզում մանրամասն ներկայացնել, ըստ էության ոչ մի պետական ստրուկտուրա չի աշխատում, մարդկանց տարհանման խնդիրը թողնված է հոգեբանական շատ բարդ վիճակում գտնվող ընտանիքների վրա: Մարդիկ ծայրահեղ հուսահատության մեջ են: Ծանր հանդիպում ունեցանք Ալեքսանդր Քանանյանին, որը ստիպված պետք է լինի 20 տարի Քարվաճառում ապրելուց հետո լքել տունը:
Մենք եղանք նաև Դադիվանքում խոստացանք, որ ԱՐՄԱԹԻ թիմով ամեն ինչ անելու ենք ստեղծելու այնպիսի ազգ-բանակ-պետություն, որ ի վիճակի կլինի Արցախը հետ վերադարձնելու և վերամիավորելու Հայաստանին»։
Հարակից հրապարակումներ`
- «Գաղթի ճանապարհը». մարդիկ լքում են Քարվաճառի իրենց տունը
- Պետք է Վարդենիսից անցնենք Քարվաճառ ու Գորիսից Լաչին, որ պահենք Լաչինն ու Քարվաճառը. Գոռ Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան