Միրաքյան. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից
Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը գրում է.
«Եկեք ֆիքսենք մի քանի բան.
1. ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, ասենք Շահումյանի մասին խոսք չկա համաձայնագրում:
2. Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին բան չկա:
3. Ոնց հասկանում ենք, թուրքական բանակն էլ մնումա Արցախում, ռուսականի հետ:
4. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից:
5. Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, և ավտոմատ ավելանում է ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպես կողմ կարա դուրս հահամաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնա շրջափակված:
6. Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:
7. Իրենց փախստականներին են բերելու Արցախ, մի 200 հազար:
Կարծում եմ մեր բանակի իրավիճակը համարժեք չէ դիվանագիտական կապիտուլացիային: Դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը:
Ռազմավարական տեսանկյունից թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ Շուշի և...:
Աստված մեզ խոհեմություն տա, դեռ երկար պայքար ունենք: Մեզ պետքա շտապ ամրանալ, հզորանալ»:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն տարածքների հանձնման հայտարարության սահմանադրականության հարցը կքննի դիմումի առկայություն դեպքում
- Իշխան Սաղաթելյան. Հայաստանի արժանապատիվ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ կզած առաջնորդի
- Փաշինյանը փորձում է բացատրել՝ թե ինչու հայ հասարակությանը տեղյակ չի պահել տարածքների հանձնման մասին
- Էլբակյան. Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների մզկիթներում խոզեր են բերում
- Արա Զոհրաբյան. Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան