Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, չզարմանաս, բայց պետք է հարցնեմ՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացե՞լ ես
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլ, այսօրվա հարցազրույցումդ ասում ես, որ ստորագրածդ խայտառակ փաստաթղթում կան այնպիսի անորոշություններ, ինչպես մինչ այդ քննարկված փաստաթղթերում, պայմանական ասած, մադրիդյան փաստաթղթի տարբեր մշակումներում։ Ասում ես, որ դրանք տարբեր կերպ կարող են մեկնաբանվել։
Ախր, դու հասկանում ե՞ս, թե մեզ, մեր ժողովրդին դժոխքի դուռն ես հասցրել, իսկ դու քո բերանով խոստովանում ես, որ հանձնում ես Արցախի շրջաններն անորոշ դրույթների և հեռանկարի ներքո, որովհետև ստորագրածդ հայտարարությունում ամենահստակը, ցավոք, տարածքներ հանձնելու ժամկետներն են, իսկ մեխանիզմներն ու բազմաթիվ ձևակերպումներ ոչ միանշանակ, անորոշ։
Ի դեպ, կրկնում եմ՝ ինչպես ինքդ Պետրոսի հետ այսօրվա հարցազրույցում նշեցիր։
Չզարմանաս, բայց պետք է հարցնեմ՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացել ե՞ս, թե բանավոր պարտադրել են, իսկ տեքստն ու դրա առանձնահատկություններն արդեն կարևոր էլ չեն եղել քեզ համար։
Երկրորդ, ստորագրելիս ժամանակ ունեցել ե՞ս մտորելու, մարսելու, ի վերջո հասկանալու այն, ինչի տակ ստորագրել ես։
Երրորդ, ինձ շատ զարմացնում է, թե ինչպիսի թեթևությամբ ես խոսում մեծ տարածքներ կորցնելու, մյուս մասը հանձնելու և արձանագրված մեծաթիվ զոհերի և վիրավորների մասին։
Եվ վերջինը, Նիկոլ, իսկ այս օրերին մտածել ե՞ս արդյոք, որ առաջիկա տարիների, դարերի հեռավորության վրա հող հանձնողի պիտակն արդեն դաջվել է ճակատիդ։ Ո՞նց, ի՞նչ խղճով ես ապրել և ապրելու»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, խնդրում եմ՝ վարչապետի ներքաղաքական թատրոնի մեջ չմտնեք. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ կռիվը կանգնել է, պատկերացում էլ չունեն, թե մեզ էլ ինչ նոր փորձություններ են սպասում
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, մարդիկ ասում են՝ ունեցվածք հանելու խնդիր ունենք, տեղյա՞կ է ստորագրողը
- Տիգրան Աբրահամյան. Ում թվում է, թե մեր կռիվն ավարտվել է՝ չարաչար սխալվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան