Քաղաքագետ. Հրաժարական չտված ամեն չինովնիկ անհատապես մեղսակից է երկրի գաղտնի կապիտուլյացիային
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Եթե մինչ օրս ձեր քաղաքական թիմից որևէ չինովնիկ քննդատող հայտարարություն և հրաժարական չի տվել, ապա դուք անհատապես մեղսակից եք երկրի գաղտնի կապիտուլյացիային:
Հիշե՛ք, անհատապես...
Ինքը մնում է, որ ժամանակը ձգի, քանի որ համաձայնագրի կետերի իրականացման հանձնառություն է վերցերլ իր վրա:
Այսօր ասել, թե, իբրև տեղյակ չեք եղել, հիմնավորում չէ. հիմա էլ տեղյակ եք չէ՞...
Դուք սրանով ձեր վրա եք վերցնում իր հանցավոր դավաճանության պատասխանատվությունը ...
Հասկանում եմ, մի երկու լակոտ կուղարկեն, կվախեցնեն, ֆեյքերին ձեր վրա հարձակման հրահանգ կտան, բայց դավաճան կապիտուլյանտ չեք մնա ...
Մի շատ կարճ ժամանակ անց դուք գոնե բաց ճակատով կնայեք մարդկանց ...
Դուք մոտավոր պատկերացնում եք երկրում առաջիկա ամիսներին տնտեսական ու սոցիալական առումով ի՞նչ է կատարվելու ...
Դուք հասկանու՞մ եք, որ այս անմեղսունակը ու ձեր թիմը աղետ է բերել ու շարունակելու է բերել երկրի վրա ...
Եթե էդքան ուղեղ ունեք, մտածեք ասածիս շուրջ ...
Հաջորդը Հայաստանն եք կորցնելու արա ...
Ու ես սա ասում եմ որպես անհատ, թե քանի կուսակցություն ի՞նչ է ասում ու իրենք ո՞վ ենք եղել, էդ ինձ մեծ հաշվով չի հետաքրքրում ...
Ես խոսում եմ պետություն չկորցնելու մասին, դուք իշխանություն պահել չպահելու մասին:
Իսկ իշխանության հրաժարական պահանջող որդեկոորւյս մորը վիրավորող ֆեյքը կամ չֆեյքը, ու իր պատվիրատուն վիժվածք է...»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու
- Ալեն Ղևոնդյան. Հիմա հասկացա՞ք «քաղաքական կինոյի» խորքային և իրական իմաստը...
- Քաղաքագետ. Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ
- Ալեն Ղևոնդյան. Ինչևէ։ Իրավիճակը պետք է փոխել
- Իշխանյան. Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը
- Քաղաքագետ. Իսկ Փաշինյանը այլևս հետաքրքիր չի, ավարտված է, խաբար չի
- Ալեն Ղևոնդյան. Չպետք է մոռանալ, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերը հաղթաթուղթ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան