Պարզվում է՝ զավակիս երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել. զոհված մայորի մայր
«Երևի թե պատկերացնում եք, թե ինչ սրտի կսկիծով եմ եկել այստեղ, արցունքն ինձ խեղդում է, 40 օր է ողբում եմ։ Ողբալով ոչինչ հնարավոր չէ անել»,- Ազատության հրապարակում ասաց պատերազմում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը:
Նա նշեց, որ հայրենիքին առյուծ զավակ է տվել, պատրաստ է եղել, որ զինվորական է լինելու որդին, պաշտանելու է իր հայրենիքը, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ հիմա չգիտի՝ ինչի համար իր որդին գնաց ու զոհվեց։
«Ո՞ւր եք որդեկորույս մայրեր, ինչո՞ւ այստեղ չեք: Պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց փաստաթուղթը ու հողերը հանձնեց։ Ինչի՞ համար։ Իր տիկինը մի հարցազրուցում ասաց՝ հանուն ոչնչի, հիմա հասկացա, որ հանուն ոչնչի։
Հիմա իմ որդու մասունքներն անգամ չկան, դուք դա հասկանո՞ւմ եք, դուք դա պատկերացնում եք։ Իմ նման հազարավոր մայրեր կան։ Որտե՞ղ են մեր բալիկները, ծնած ու սնած մեր զինվորները, որտե՞ղ են նրանց մարմինները։ Չգիտենք, որովհետև տրված են թուրքին, անգամ մասունքներն իրավունք չունենք բերելու, հողին հանձնելու: Վարչապետը պետք է գա ու ինձ պատասխան տա, թող իմ աչքերին նայի ու ասի՝ ինչի համար տվեց այդ հողերը, ում համար։ Թող գա վարչապետն ու պատասխան տա։
Պարզվում է՝ զավակիս երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել։ Ինչի՞ համար, թող գա ու պատասխան տա, եթե այդքան թասիբ ունի, որ թասիբից էր խոսում։ Թող գա ու պատասխան տա, եթե կկարողանա իմ հարցերի պատասխանը տա։ Հպարտ եմ, որ որդի եմ կորցրել հայրենիք համար, բայց հպարտ չեմ, չեմ ուզում գլուխս կախել»,- ասաց որդեկորույս մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր կամավոր. Պարտված գեներալը իր կոչումները պետք է վայր դնի
- Վիրավոր սպա. Շուշիում, Ստեփանակերտում տներ եմ նվիրում Սասուն Միքայելյանին, թող գնա ապրի
- «Ինքը հադրութցի է, զոհվածի մայր, իր տղու սաղ արածը ջուրն ընկավ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան