Քաղաքական 17:58 13/11/2020 Հայաստան

Դուրս արի կանգնի ժողովրդի դիմաց, ինչու վաճառեցիր Արցախը, ինչու դավաճանեցիր հայ ժողովրդին. Տոնոյան

19։20

Հանրահավաքի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորներին ուղարկվել են ծանուցագրեր։

«Հենց նոր այստեղ ինձ բերեցին ծանուցագիր՝ ՀՔԾ հարցաքննության ներկայանալու համար։ 
Արա,դու չեք հասկանում, որ սա իմ համար պատիվ է։ Նաիրա Զոհրաբյանին էլ են բերել ծանուցագիր, Շաքե Եսայանին, Իվետա Տոնոյանին, Վահե Էնֆիաջյանին, Գևորգ Պետրոսյանին, Միքայել Մելքումյանին։ Սա ամենավառ ապացույցն է, որ հայերը երբեք չեն հանձնվում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Նույն խմբակցությունից Իվետա Տոնոյանն էլ դիմելով Նիկոլ Փաշինյանին հայտարարեց․

«Սա քո ամոթն է։ ԱԺ 7-8 պատգամավորի հրավիրում ես քննչական ծառայություն։ Մենք գալու ենք, որովհետև ձեզանից վախենալու ոչինչ չունենք։ Այդ դուք պետք է վախենաք ժողովրդի ցասումից, զինվոր կորցրած ծնողի ցասումից․․․»։

19։05

Հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկը հայտնեց, որ «Իմ քայլը» 88 հոգանոց պատգամավորական խմբակցությունից միայն մեկ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանն արդեն համարձակություն ունեցել է դուրս գալ խմբակցությունից։ Նա հրաժարվել է կիսել այդ դավաճանությունը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը ժամը՝ 18․00-ին Ազատության հրապարակում կայանալու է մոմավառություն՝ ի հիշատակ զոհերի։

17։58

«Էտ խուճուճներերդ ո՞վ էր արդուկել դիրքերում, սրիկա»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որը լուսանկար էր հրապարակել դիրքերից։

«Հետախուզում ենք հայտարարում այդ սրիկային և մեղադրանք ենք առաջադրում պետական դավաճանության և լրտեսության մեջ»,- նշեց Փոստանջյանն ու հավելեց, որ Արցախը հանձնելու ծրագիրը փաստորեն մշակվել է 2,5 տարի։

«Նիկոլ, դու զավթեցիր մեր իշխանությունը։ Քեզ իշխանության բերողները նախապես քո հետ պայմանավորվել էին, որ դու պետք է վաճառես մեր հայրենիքը։ Դու ստորագրեցիր և կատարեցիր  այդ առուվաճառքի գործարքը։ Դու և կինդ պատրաստում էիք այդ գործարքի վավերացումը։ Դու 2,5 տարի թալանացիր։ Նիկո′լ, դու վաճառեցիր Շուշին մի քանի միլիարդ դոլարով թուրքերին, դու վաճառեցիր հայ ազգի գումարներով կառուցված երկու ռազմավարական ճանապարհները՝ Գորիս-Լաչին և Վարդենիսից դեպի Մարտունի գնացող ճանապարհը»,- նշեց նա։

Փոստանջյանը հորդորեց իրավապահ մարմիններին գտնել Նիկոլ Փաշինյանին և տիկնոջն ու մեղադրանք առաջադրել։

17։53

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն ասաց. «Դուրս արի կանգնի ժողովրդի դիմաց, ինչու վաճառեցիր Արցախը, ինչու դավաճանեցիր հայ ժողովրդին։ Այսօր պատսպարվում ես ԱԱԾ թիկունքում, ոստիկանության թիկունքում, այն ոստիկանության, որի զոհված 21 ոստիկանների անունները անգամ պաշտոնապես մինչև այս պահը չես հայտարարել։ Անգամ, ոստիկանների արժանապատվությունն ես պղծել»։

Նա հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ, իրավապահնները ԲՀԿ-ակների տներն են մտնում, ծանուցագրեր են հանձնում։

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ իր ելույթում ասաց. «Պատերազմը մոտեցել է  Հայաստանին, քանի որ զինվորները չեն պահելու Քարվաճառը, Քարինտակը, Շուշին, Հադրութը, Մեխակավանը, Զանգելանը, ապա սահմանամերձ են դարձել Վարդենիսը, Կապանը, Գորիսը, Մեղրին, այդտեղի ժողովուրդը դարձել է սահմանամերձ շրջանի բնակիչ։

Հայաստանի դարպասները բաց են թուրքերի առջև, վաճառված է 30 տարվա մեջ Հայաստան պետության արյան գնով ձեռք բերած պատիվն ու արժանաատվությունը, վաճառված են մարդկանց գերեզմանները, վանքերը, այն ամենը, ինչ մեզ կապում է այս հողին։

Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ստացել ենք 50 միլիարդ դոլարի պարտավորություն, որովհետև տականք Ալիևը Հայաստան պետության վրա պարտավորություն է դրել Նիկոլ Փաշինյանի մի նախադասության պատճառով՝ Հայաստանը Քելբաջարից  զորք է դուրս բերելու, որովհետև ինքը փորձ չունի, անգրագետ է։

Նոր բանակցողը Հայաստանի համար կլինի նոր շանս, նոր պատերազմ դեռևս չի լինելու, իսկ նոր պատերազմ կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կցանկանա Մեղրիով կամ Վարդենիսով գա Երևան։

Ոչ ոք այստեղ իշխանություն չի փնտրում, այստեղ ենք, որ կարողանանք գլուխներս հանգիստ բարձին դնենք ու Հայաստանում շարունակենք ապրել։ Ո՞րն  է ձեր ընտրությունը՝ պատիվ, հայրենիք, թե հայրենիք ծախած։ Սա  ամեն մեկիս ընտրությունն է։ Կրկնակի ատեք ինձ, բայց եռակի սիրեք ձեր հայրենիքը»։

17։02

Բժիշկ ազատամարտիկ Տարոն Տոնոյանն ասաց՝ այստեղ կանգնած են, քանի որ վտանգ են տեսնում Զանգեզուրի համար։

«Օր առաջ, րոպե առաջ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը։ Սա է մեր փրկությունը։

Մենք ազգային փրկության համար ենք կանգնած այստեղ։ Ուշ, թե շուտ պետք է հեռանա, րոպե առաջ, որ գնա, մեծ գործ արած կլինի հայ ժողովրդի համար։ Ձախողված հրամանատարը պետք է հեռանա, սա օրենք է»,- ասում է Տ. Տոնոյանը։

«Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, հեռացիր»՝ արձագանքեցին նրա հետ կանգնած քաղաքացիները։

«Սա խեղկատակի երկիր չէ, մեր ժողովուրդն ափսոս է, որ պրիմիտիվ սուտասանը ղեկավարում է երկիրը։ 2,5 տարի խաբել են մեզ։ Մեղքի բաժին ունեն նախկին բոլոր իշխանությունները, բայց մեղքի թագն ու պսակը դրեց Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Տարոն Տոնոյանը։

Նրա խոսքով, Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ պատերազմ է լինելու, սակայն  հայկական կողմը պատրաստ չէր պատերազմի. «Մենք ուղտի ականջում քնած էինք»։

16։30

Ազատության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին զինվորական հանդերձանքով մի քաղաքացու։ Ըստ հավաքի մասնակիցների, նա սադրիչ է։

Ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել էր, որ տեղեկություններ ունի՝ զինվորական հանդերձանքով անձինք սադրանքներ են իրականացնելու։

«Այդ անձը Նիկոլ Փաշինյանի պրովակատորն է։ Մարդկանց հագցնում են զինվորական հանդերձանք, Գորիսում նկարում են, իբր Ղարաբաղում պոստ պահած տղաներ են, հետո գալիս են ու ուզում խանգարել մեր ցույցերը։ Այսքան օր ցույց ենք անում, ոչ մի խախտում չի եղել։ Ինչ կա, իրենց կողմից է։ Շնորհակալություն ոստիկաններին, որ նման մարդկանց մեկուսացնում են։ Քո հախից գալու են արցախցիները, Նիկոլ։ Ականջիդ օղ արա»,- ասաց ակցիայի մասնակից մի կին։

16։10

«Հայրենիք» կուսակցությունից Խաչիկ Գալստյանն էլ ասաց, որ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրված է ՀՔԾ հենց ժամը 16։00-ին։

«Մեր քաղաքացիները  հասկանում են, որ սրա մեջ կեղտոտ քաղաքական միտում կա՝ հրապարակը գլխատել, թողնել առանց լիդերների։ Դեռ հայտնի չէ, թե ինչ հիմքով են հրավիրվել ՀՔԾ»,- նշեց նա։

16:06

ԲՀԿ Գագիկ Ծառուկյանը, ընդդիմադիր այլ կուսակցությունների առաջնորդներ ու քաղաքական պատասխանատուներ կրկին անգամ հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն։ Ազատության հրապարակում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին Ազատության հրապարակում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հավաքը։

Ի. Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՀՔԾ ժամը 16։00-ին։ Նա հիշեցրեց, որ նախորդ անգամ էլ հավաքից րոպեներ առաջ էր  Գագիկ Ծառուկյանը հրավիրվել ԱԱԾ։

«Եվս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանություններն, իրենց վախերն առաջնահերթություն դիտարկելով, ամեն կերպ փորձում են խոչընդոտել թե Գագիկ Ծառուկյանի, թե ընդդիմադիր այլ ուժերի ղեկավարների անմիջական շփումը ժողովրդի հետ, զրկել նրանց հնարավորությունից խոսել մարդկանց հետ, ասել ամբողջ ճշմարտությունը։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է իշխանությունների վախերը, որ ընդդիմության նախաձեռնած համաժողվրդական ցասման ալիքից պարզապես սարսափում են»,- ասաց Ի. Տոնոյանը։

Նշենք, որ ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում է հրապարակում հավաքված քաղաքացիներին հեռանալ, այլապես բերման կենթարկեն։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}