«Հրապարակ». Նյութական պահանջներ՝ միայն ԼՂ-ն ճանաչելուց հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրադառնանք այն կարճամտությանը կամ դիտավորյալ ձեռնածությանը, որով հայաստանյան լրատվադաշտում շրջանառում են Ալիևի տխմարությունները, իբրև թե Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնված ադրբեջանական շրջանների ավերման հարցով Հայաստանին 50 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին։ Ոմանք պնդում են, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը Բաքվին հիմք է տալիս դա անելու:
Նախ՝ հրադադարի հայտարարությունը միայն հայտարարություն է, ինչպեսև վերնագրված է նոյեմբերի 9-ի տեքստը: Այն որևէ կարգի, որակի կամ տեսակի համաձայնագիր չէ: Մարդիկ պետք է հայտարարությունը համաձայնագրից տարբերեն:
Երկրորդ. 1990-ականների ՄԱԿ-ի բոլոր բանաձևերով, որոնց Ադրբեջանը հղումներ է կատարում զօրուգիշեր, ամրագրված է, որ «Լեռնային Ղարաբաղի հայ անջատողականներն» են Ադրբեջանից գրավել տարածքներ: Այդ հայ անջատողականներն էլ հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ալիևը ցանկանո՞ւմ է փոխհատուցման պահանջներ ներկայացնել: Շատ բարի, կարող է դա ուղղել բացառապես ԼՂՀ իշխանություններին, ում վերահսկողության ներքո գտնվել են այդ շրջանները։ Բայց դրա համար պետք է պաշտոնապես ճանաչի ԼՂՀ իշխանությունների լեգիտիմությունը, ընդունի Արցախի ինքնիշխանությունը, հետո էլ միջազգային սահմանված ընթացակարգերով պահանջներ ներկայացնի: Երբ այդքանը կանի, այն ժամանակ էլ կխոսենք: Հայաստանը երբեք ԼՂՀ տարածքների հետ գործ չի ունեցել՝ գոնե իրավական առումով, և Ալիևի տեղեկատվական լոլոներով պետք չէ խնդրին չտիրապետող մարդկանց վախեցնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում