Դավաճանական վերնախավի հրամանով Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել է. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկիրը թուրքին հանձնած դավաճանական վարչախմբի հրամանով Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել է։
Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների նկատմամբ իրականացվող այս ռեպրեսիվ թատրոնը, մի կողմից, նպատակ ունի կանգնեցնել սկսված ժողովրդական ընդվզումը, իսկ մյուս կողմից՝ շեղել հանրության ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքով ստորագրված՝ Արցախը թշնամուն հանձնելու մասին հայտարարությունից:
Նույնիսկ ամբողջ ընդդիմադիր քաղաքական վերնախավի ձերբակալմամբ հնարավոր չէ մոռացության մատնել հայրենիքի նկատմամբ իրականացված դավաճանությունը: Չի՛ ներվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Տարբեր զրկանքների, անգամ կյանքի գնով պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ
- Վանեցյանի փաստաբաններ. Իշխանության մտքի թռիչքը հասել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան