Արման Թաթոյանը բարոնուհի Քոքսի, միջազգային լրագրողների ու փորձագետների հետ Արցախում է
Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Արցախում իմ գործընկերոջ՝ Արտակ Բեգլարյանի հետ իրականացրինք համատեղ փաստահավաք աշխտանքներ, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը:
Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցում էին միջազգային լրագրողներ և փորձագետներ:
Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում մեծ էկրանով ցուցադրել սպանության սպառնալիք, հայհոյանք պարունակող տեսանյութ
- Թաթոյանն ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ
- Արման Թաթոյանը մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների հարցով դիմել է ՍԴ
- Արման Թաթոյան. Ադրբեջանցիներն տիրանում են հայ գերիների սոցցանցերի օգտահաշիվներին ու կառավարում դրանք
- Արման Թաթոյան. Ադրբեջանական սոցմեդիայում հայասպանությունը խրախուսող խրախճանքներ են կազմակերպվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան