Քաղաքական 09:35 14/11/2020 Հայաստան

Սերգեյ Համբարձումյանը՝ Փաշինյանին. Ահա պատերազմը սկսելու պատճառը

Ռուսաստանցի ձեռնարկատեր, բարեգործ, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

News.am-ը հրապարակել է տեքստն ամբողջությամբ.

«Հարգելի պարոն վարչապետ,

Հայաստանում ստեղծված ճգնաժամն ու այդ իրավիճակից ելքի որևէ ծրագրի բացակայությունը ստիպում է ինձ կրկին դիմել Ձեզ և փորձել հիմնավորել՝ ինչու Ձեր տեղում ով էլ լիներ, պետք է հրաժարական տար.

1. Դուք ստանձնել եք աղքատ, բայց, որքան էլ պարադոքսալ է, իր երեք հազար տարվա պատմության ընթացքում ամենահարուստ Հայաստանի կառավարումը, որտեղ եղել են երկրների մեծամասնությանը հատուկ խնդիրներ (կոռուպցիա, հովանավորչություն, կրիմինալ, ոչ կոմպետենտություն...): Սակայն ժողովուրդը հավատացել է, և կարծում եմ Դուք նույնպես շատ կցանկանայիք կտրուկ բարելավել իրավիճակը: Սակայն ամբողջը տապալվել է:

2. Ընտրված ճանապարհը հեղափոխությունն էր: Սակայն որևէ հեղափոխություն մարդկության պատմության մեջ որևէ ժողովրդի չի երջանկացրել: Ֆրանսիական հեղափոխության հետևանքով առնվազն 283 հազար գիլյոտին, այդ թվում՝ թագավորի նկատմամբ:

Կուբայում հեղափոխություն. հետևանքը՝ աղքատություն: Առանց հեղափոխության այսօր Կուբան կլիներ Հյուսիսային Ամերիկայի ամենահարուստ մասը:

Ռուսական հեղափոխություն 1917 թվականին՝ աշխարհում միակ հեղափոխությունը համաշխարհային հավասարության և ամբողջ աշխարհում աշխատավորների երջանկության մասին կարգախոսերով, որի հետևանքն էր եղբայրասպան քաղաքացիական պատերազմը, 1991 թվականին հզոր պետության փլուզումը: 20-րդ դարի սկզբում Ռուսաստանում ապրել է 168 մլն մարդ, այժմ՝ շուրջ 142 մլն: 2018 թվականի հայկական հեղափոխությունը հանգեցրել է Արցախում պատերազմի, որի սարսափելի հետևանքները այժմ հնարավոր չէ գնահատել, Հայաստանի տնտեսությունն ապրել է 15-20 տարով հետընթաց, հանրությունը պառակտված է սպիտակների և սևերի, ժողովրուրդը գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին (հույս ունեմ՝ մեր ժողովրդի խելամտությունը թույլ չի տա), և արդյունքում մենք ունենք պետություն, որում չկա նախագահ, վարչապետ, խորհրդարան, նախարարներ, սահմանադրական դատարան և դատախազություն, ավելի ստույգ՝ կան մարդիկ, որոնք զբաղեցնում են այդ պաշտոնները, իսկ նրանց աշխատանքի արդյունավետությունը գրեթե զրո է: Փառք Աստծո, մենք ունենք եկեղեցի, որը, ցավոք, չի կարող ակտիվ լինել հասկանալի պատճառներով: Որպես օրինակ՝ կարելի է ներկայացնել Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և այլ պետություններում հեղափոխության օրինակներ, սակայն հետևանքը նույնչափ ցավալի է:

3. Դուք հանդգնել եք ստորագրել և հարևանին հանձնել Հայաստանին չպատկանող հողերը: Ինչպե՞ս կարելի է հանձնել այն, ինչը քեզ չի պատկանում: Այդ հողերը եղել են Արցախի հսկողության ներքո և 1994 թվականին Արցախը հրադադար է ստորագրել: Հայաստանը պարզապես պաշտպանում էր Ղարաբաղի հայերին ագրեսիայից, ինչպես կվարվեր ցանկացած ժողովուրդ, սակայն, ցավոք, փաստորեն, չի պաշտպանել: Ցանկացած պետության նոր ղեկավար պաշտոնը ստանձնելիս պարտավոր է առնվազն հայտարարել, որ նախկինում ստորագրված ամեն ինչը կիրագործվի, մասնավոր սեփականությունն անձեռնմխելի է, նրա կողմնակիցներն ու ընդդիմադիրները մեկ ժողովուրդ են: Նմանօրինակ ոչինչ մենք չենք լսել: Դուք ամեն ինչ սկսել եք զրոյից, սակայն թելադրել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային և Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու պայմանները՝ անհեթեթություն է: Ահա պատերազմը սկսելու պատճառը: Այդպես իրավունք չունի վարվել ղեկավարը: և եթե Ռուսաստանը չլիներ, ապա Երևանը կլիներ Դամասկոսի կարգավիճակում, իսկ Զանգեզուրը՝ կորսված:

4. Ժողովրդին Ձեր վերջին ուղերձում Դուք համեմատել եք Հայաստանը Երկրորդ Համաշխարհային պատերազմում պարտված երկրների հետ և ասել, որ նրանք դրանք դարձել են սուպերհաջողակ և հարուստ երկրներ: Դա ճշմարտություն է, սակայն նշված երկրները պարտվել են պատերազմը նացիզմի գաղափարախոսությունը կրող ղեկավարներով, իսկ վերականգնվել՝ բոլորովին ուրիշներով: Փառք Աստծո, Հայաստանում չկա նացիզմ, մենք չենք մասնակցել պատերազմներում և չենք պարտվել ոչ մի պատերազմ, մենք բավականին հաջողված կերպով աջակցել ենք Արցախին հանուն անկախության իր պատերազմում, սակայն մենք ճնշված ենք, ստորացված և պետք է անենք համապատասխան եզրակացությունները, և աշխատելով 24/7 ռեժիմով՝ վերականգնվենք: Մեր ժողովուրդը վերականգնվել է ավելի բարդ իրավիճակներից հետո. այս անգամ էլ դա կստացվի: Պարզապես այդ խնդրի լուծումը Ձեր ուժերից վեր է:

5. Ինչպե՞ս պետք է լուծվեր ղարաբաղյան հարցը, և հիմա էլ ուշ չէ: Ե՛վ մենք, և՛ ադրբեջանցիներն ունենք մեր ճշմարտությունը՝ մաքսիմալիստական: Սակայն ճշմարտությունը ինչ-որ տեղ՝ մեջտեղում է: Մեր ժողովուրդները միմյանց նման մտածելակերպ ունեն, և եթե մեզ մոտ կիսում են ծնողների սեփականությունը, ապա երեխաները պետք է պայմանավորվեն, եթե ինչ-որ մեկը դատարան է դիմում, ապա երկու սերունդները, հավանաբար, էլ չեն շփվում: Արևմուտքում այդ հարցը լուծվում է դատարանում և առանց վիրավորանքի: Հայաստանն ու Ադրբեջանը և ամբողջ հետխորհրդային տարածքի պետությունները պետականություն են ստացել շնորհիվ Ռուսաստանի և ԽՍՀՄ փլուզման: Հայաստանը դրախտ է հայերի համար, Ադրբեջանը դրախտ է ադրբեջանցիների համար, սակայն վեճ է ծագել Ղարաբաղի հարցով: Ի՞նչն է խանգարում դիմել Ռուսաստանին, որպես դատավորի և խնդրել դատել մեզ: Ռուսաստանին դա պետք չէ, սակայն տպավորություն է, որ պատրաստ է, որ ինչպես Ռուսաստանը կորոշի, այդպես էլ կլինի: Տվյալ դեպքում հայերը կասեն՝ բավարար չափով չտվեցին, ադրբեջանիցներն էլ կասեն՝ շատ բան վերցրեցին, սակայն առավելագույնը մեկ սերունդ անց հարաբերությունները կկարգավորվեն: Իհարկե, շատերը չեն համաձայնի առաջարկի հետ, սակայն ամեն դեպքում պետք է պայմանավորվել, հարգել միմյանց, այլ ոչ թե կտրուկ պայմաններ դնել և սպանել միմյանց:

6. Պատկերացրեք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնի համար բաց մրցույթ է: Հավանաբար, կներկայացվեն հետևյալ պահանջները՝ բարձրագույն կրթության մասին դիպլոմի առկայություն, որոշ ղեկավար պաշտոններում՝ ընդհուպ մինչև նախարարի կամ վարչապետի տեղակալի պաշտոնում, հաջող աշխատանքային փորձ, առնվազն 3 լեզուների կատարյալ իմացություն, տարիքը՝ 40-60 տարեկան (հավանաբար), բարդ կազմակերպչական խնդիրներ լուծելու ունակություն, ժողովրդին համախմբելու և հաջողության հասցնելու ունակություն, գործընկերների և դաշնակիցների առջև պարտավորությունների ազնիվ կատարում, համեստություն, կրթվածություն, անկեղծություն, կրթված և որակավորված թիմ ձևավորելու ունակություն, ապագան ծրագրելու ունակություն, արժանի փոխարինում պատրաստելու ունակություն, բարություն, և, հավանաբար, շատ այլ պայմաններ, ինչպես նաև ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼ: Հայաստանի միակ ղեկավարը, որը ձևավորել է պրոֆեսիոնալ, կիրթ թիմ՝ ոչ «յուրային - օտար» սկզբունքով, Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել: Համապատասխանո՞ւմ եք այդ պահանջներին: Կարծում եմ՝ Ձեր խղճի առջև կասեք՝ ոչ, ժողովրդի առջև՝ չգիտեմ: Եթե մնաք վարչապետ, ստիպված կլինեք բռնապետական ռեժիմ մտցնել, և որոշ ժամանակ անց էլ ավելի վատ կլինի վիճակը: Ավարտելով՝ խնդրում եմ ոչ կոմպետենտ ազգային ժողովին՝ հաջորդ վարչապետին կընտրեք կոմպետենտ և խարիզմատիկ մարդու, ով մեզ դուրս կբերի այս ճահճից: Ում դուր չի գալիս այս ուղերձը, խնդրում եմ ներեք ինձ, ևս մեկ անգամ նշեմ, որ քաղաքականությամբ հետաքրքրված չեմ: Պարզապես շատ վիրավորական է սպանվածների, վիրավորների, անտունների և բոլորիս՝ նվաստացածներից համար: Մենք անպայման կապաքինվենք այս ախտից:

Ս. Համբարձումյան»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}