Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրոն Վարուժան Ավետիքայնը հաստատում է՝ Արցախում զոհվել է 4750 զինվոր։
«Դիմում եմ ձեզ որպես մի մարդ, ով ուզում է գոռա, քրֆի, լացի կամ առնվազն իր պրոֆիլի նկարը փոխի ու դնի 4750. Բայց չեմ անում: Պրոֆիլիս նկարը փոխելը կամ գոռալս, քրֆելս կամ լացելս հաստատ չի կերակրի ոչ մի զոհված հերոսի ընտանիք: Նրա երեխաներին դպրոց չի ուղարկի ու տունը չի տաքացնի Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՄՍԱԿԱՆ 25,000 դրամ ($50) փոխանցելս հաստատ կկերակրի էլ, դպրոց էլ կուղարկի տուն է կտաքացնի: Ամսական ԱՌՆՎԱԶՆ 25.000 դրամ փոխանցելու եմ այնքան ժամանակ, որքան կան որբացած մանուկներ ու հաշմանդամ հերոսներ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է: Շատ, շատ: Որ պարզ լինի. 4750 զոհված ընտանիքի միանվագ հատուցումը կազմում է 47.5 ՄԻԼԻԱՐԴ դրամ ($100,000,000) իսկ տարեկան վճարումները` 15 ՄԻԼԻԱՐԴ դրամ ($30,000,000): Չհաշված հաշմանդամները ...
Կյանքիս նպատակն է. գտնել 1 միլիոն հայի, ով ԱՄՍԱԿԱՆ ԱՌՆՎԱԶՆ 25,000 դրամ, 50 դոլար կամ եվրո կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․
• սպայական կազմի զինծառայող՝ 82,000,000 ՀՀ դրամ
• պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70,000,000 ՀՀ դրամ
պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58,000,000 ՀՀ դրամ
Նշված գումարից 10,000,000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։
Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները, ու ամեն մի անունի դիմաց գրե՛ք պատմությունը
- ԱՆ. Դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 2317 զոհված զինծառայողների մարմիններ
- Միքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին