Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, վերադարձիդ կոչից առաջ արդեն կազմակերպված ձևով պետք է գտած լինեիր համապատասխան գումարները
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իմ ցանկությունն է, երազանքը, որ Արցախում ապրող իմ ընկերները, շրջապատը, հայրենակիցները հնարավորություն ունենան որքան հնարավոր է արագ վերադառնալ Արցախ՝ իրենց օջախները։
Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը, երբ կոչ են անում վերադառնալ, ապա պետք է մի քանի կարևոր հարցի պատասխանեն։
Առաջին, ո՞ւր վերադառնան մեր կորցրած, հանձնվող շրջանների բնակիչները, օրինակ՝ Հադրութի կամ Քաշաթաղի, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, որտե՞ղ են ապրելու, ինչպես և այլն։
Երկրորդ, ո՞ւր վերադառնան մեր այն հայրենակիցները, որոնց բնակավայրերը չի հանձնվել, սակայն տները ավիրված են։
Նիկոլ, վերադարձիդ կոչից առաջ արդեն կազմակերպված ձևով պետք է գտած լինեիր համապատասխան գումարները, շինարական ընկերությունները նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո Արցախում պետք է անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները մեկնարկած լինեին։
Երրորդ, ձեր կոչերը անելուց առաջ հիշեք, որ դրանք տեղ կհասնեն, եթե ձեր նկատմամբ կա վստահություն, իսկ կա՞ ձեր նկատմամբ վստահություն՝ ես չխոսեմ։ Մյուս դեպքերում վռրադարձողը վերադառնալու է՝ անկախ նրանից, թե ինչ կխոսեք, ինչ կհայտարարեք։
Կրկնում եմ՝ ստեղծված պայմաններում Արցախը ամբողջությամբ չկորցնելու համար հայը պետք է ապրի Արցախում, սակայն դրա համար պետք է շատ արագ գործել, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և ամենակարևորը՝ մարդիկ պետք է վստահ իմանան, որ իրենց ընտանիքները ապրում են անվտանգ միջավայրում։
Բառերով, կոչերով ոչինչ չի լինի. մարդիկ պետք է տեսնեն, որ նվազագույնը նշածս հարցադրումներով գործում եք և այդ ժամանակ առանց կոչերի էլ նրանք կվերադառնան։
Արցախցին ուժեղ է, պինդ, կպած իր հողին՝ չկասկածեք։ Արցախում հայը շարունակելու է ապրել»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հրամանագիր է ստորագրել ԼՂ մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին
- Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդասիրական խնդիրներն ավելի ու ավելի են աճում. Շոյգու
- Վիրավոր սպա. Շուշիում, Ստեփանակերտում տներ եմ նվիրում Սասուն Միքայելյանին, թող գնա ապրի
- «Ինքը հադրութցի է, զոհվածի մայր, իր տղու սաղ արածը ջուրն ընկավ»
- «Պատրաստ ենք Հադրութում անգամ վրաններում ապրել, միայն թե մեզ տվեք»
- Այս մի կինն իր տունն է ուզում Հադրութում, մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր այս մարդկանց տները. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան