ԱՆ. Դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 2317 զոհված զինծառայողների մարմիններ
Առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը տարածել է ԱՆ հայտարարությունը՝ արձագանքելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի զոհերի վերաբերյալ հրապարակած տվյալների։
Հիշեցնենք, որ նախկին դեսպանը մասնավորապես հայտարարել էր. «Իսկ փաստն այն է, որ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով՝ ունենք.
2250 զոհված և հերձված
1400 զոհված և դեռևս չհերձված
1100 անհետ կորած։
4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին»։
Ի պատասխան ԱՆ-ից այլ թվեր են հրապարակել.
«Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին