Ես թաբասարացի եմ, ազգությամբ ոչ մի կապ չունեմ հարևան պետության հետ. Ռուստամ Մուրադով
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ ինքը ազգությամբ թաբասարացի է և չի պատկանում հակամարտությանը մասնակցող ազգություններին:
«Ինչ վերաբերում է իմ ազգությանը, եթե բոլորն այդքան հետաքրքրված են, ես ծնվել եմ Դաղստանի Հանրապետությունում, ես թաբասարացի եմ, ազգությամբ ոչ մի կապ չունեմ հարևան պետության հետ»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը ՌԴ ՊՆ տարածած տեսանյութում ասել է Մուրադովը:
Թաբասարանները Դաղստանի ամենահին բնիկ ժողովուրդներից մեկն են, որոնք ապրում են հանրապետության հարավ-արևելքում:
Ինչպես նշել է Մուրադովը, իր համար ազգություն չկա, հակամարտության գոտում նա կատարում է իր մարտական հերթապահությունը:
«Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զինծառայող , և ինձ համար Ռուսաստանի Դաշնության օրենքները, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գերագույն հրամանատարի, Պաշտպանության նախարարի և իմ ղեկավարության բոլոր հրամանագրերն ու հրամանները ենթական են անվերապահորեն կատարման: Ինձ համար, որպես սպա, ազգություն չկա: Ես կատարում եմ սահմանված իմ առաջադրանքները»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին