ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախի սահմանների նոր քարտեզը
ՌԴ Պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի սահմանների նոր քարտեզը:
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է նաև Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքը: Վերջինս հայտնել է, որ Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Իգոր Կոնաշենկովը տեղեկացնում է, որ շարունակվում է ռուսական խաղաղապահ զորամիավորման զինծառայողների և տեխնիկայի տեղափոխումը հակամարտության գոտի: Այդ նպատակով արդեն իրականացվել է 95 ռազմական ավիաթռիչք:
Գեներալ-մայորը հայտնում է, որ շփման գծի երկայնքով արդեն տեղակայված է 12 դիտակետ, որոնց միջոցով իրականացնում է շուրջօրյա մոնիթորինգ: Նրա խոսքով, «Հարավ» պատասխանատվության գոտում 15-րդ խաղաղապահ բրիգադի կողմից տեղակայվել է 9 դիտակետ և պատասխանատվություն, նույն գոտում ստեղծվելու է ևս 5-ը:
««Հյուսիս» պատասխանատվության գոտում նոյեմբերի 13-ին տեղակայվել է 3 դիտակետ, այսօր նախատեսված է ևս 5 դիտակետի տեղակայում»,- հայտնել է Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռուսական խաղաղապահների աջակցությամբ Շուշիի շրջանում սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:
Նրա խոսքով, նոյեմբերի 14-ին նաև ՌԴ զինվորական ոստիկանությունն է սկսում հսկողությունը «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության գոտիներում:
«Խաղաղապահ ուժերի կառավարումն իրականացվում է Ստեփանակետում տեղակայված հրամանատարական կետից»,- հայտնել է գեներալ-մայորը և շեշտել, որ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու համար ուղիղ կապով փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ-ների հետ: