Արամ Սարգսյանը՝ Սպարապետի արձանը Շուշիից հանելու մասին
Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Շուշում տեղադրված արձանը դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին ու մտահոգություններին արձագանքել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
Նա գրել է.
«Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին:
Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին