Աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը. «Հայաստան» հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աշխատանքները։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։
Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»:
Հարակից հրապարակումներ`
- 103-ամյա Քնարիկ Մարգոսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 1 միլիոն դոլար
- Ամերիկայի հայկական համագումարը 2մլն դոլարից ավել գումար կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին