14.11.2020. Կորանավիրուսով 49 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 49 հիվանդ է մահացել, որից 8-ը այլ պատճառներով։
Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, երեկ կատարվել է 3697 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք: Ունենք 1989 առողջացած և 41 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է:
Նոյեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ն` առողջացած, 1738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.11.2020. Կորոնավիրուսի 1703 նոր դեպք է գրանցվել, 39 մարդ մահացել է
- 12.11.2020. Կորոնավիրուսի 2132 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
- 11.11.2020. Կորոնավիրուսի 1861 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- 10.11.2020. Կորոնավիրուսի 1221 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- 09.11.2020. Կորոնավիրուսի 1042 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին