Ռուսական ուղղաթիռները սկսել են ուղեկցել ռուսական խաղաղապահների շարասյուները
Ռուսական Մի-8 և Մի-24 ուղղաթիռները ապահովել են դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող խաղաղապահների շարասյուների անվտանգությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
«Ուղղաթիռի էսկադրիլիայի օդաչուներն ավարտել են խաղաղապահ ուժերի շարասյուների անվտանգության ապահովման և ուղեկցելու խնդրի կատարումը՝ թռիչքներ կատարելով Էրեբունի օդանավակայանից դեպի Գորիս և Ստեփանակերտ բնակավայրեր»,- նշել են ռազմական գերատեսչությունում:
Ուղղաթիռները վերահսկում են հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները, ինչպես նաև վերահսկում են նյութատեխնիկական սարքավորումների և անձնակազմի տեղափոխումը հակամարտության գոտի:
An-124 «Ռուսլան» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով ութ ուղղաթիռ է հասցվել Երեւանի օդանավակայան:
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ ասել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան երեք օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1,103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան