Մարդկանց աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով արշավ է սկսվել, որ միտինգներին չգան. Աշոտյան
«Ես չէի կասկածում, որ թե ԱԳՆ-ում, թե պետական այլ մարմիններում բազմաթիվ հայրենասեր, նամուսով ու պատվով մարդիկ են պահպանվել։
Ըստ ինձ հասած հավաստի տեղեկությունների, պետական եւ ՏԻՄ մարմիններում, կրթական հաստատություններում, գերատեսչություններում մարդկանց վախեցնելու, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով արշավ է սկսվել, որ հանկարծ միտինգներին չգնան ու դավաճանության համար հրաժարականներ պահանջող գրառումներ չլայքեն։
Էն էլ մարդիկ իրենք են թքում անհայրենիքների վրա ու աշխատանքից ազատման դիմումներ գրում։
Մեր զինվորականները պատերազմում թուրքից չեն վախեցել։
Սրանք ո՞վ եղան, որ իսկական հային կարողանան վախեցնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան
- Ոստիկանությունը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
- 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան