Իրավունք 15:23 14/11/2020 Հայաստան

Դանիելյան. Բացառվում է՝ պայմանագիրը Սահմանադրությամբ պահանջվող ընթացակարգի նյութ դարձնելը պատերազմի վերականգնման նյութ դառնա

Հանրապետությունում աննախադեպ հուզումների ալիք բարձրացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կրակի դադարեցման հայտարարության իրավաչափության առնչությամբ օրեր առաջ «Փաստինֆո»-ն խնդրել է պարզաբանումներ ներկայացնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից, վերջինս նկատել էր, որ այս հայտարարության իրավաչափությանը անհապաղ արձագանքելը դեռ նպատակահարմար չէ, և արդեն այսօր պատրաստակամություն հայտնեց համալիր անդրադառնալ այդ փաստաթղթին։

Փաստինֆո- Պարոն Դանիելյան, «հայտարարություն» անվանումով փաստաթուղթը ինչո՞ւ է մեկնաբանվում որպես միջազգային պայմանագիր, սա պարզապես մտադրություններ  ամրագրող փաստաթո՞ւղթ չէ։

 Գևորգ Դանիելյան- Փաստաթղթի անվանումը այս դեպքում չպետք է շփոթ առաջացնի, անվանումը զուտ պայմանականություն է։ Ընդ որում,  «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, միջազգային պայմանագիր է միջազգային հանրային իրավունքով կարգավորվող ցանկացած համաձայնություն՝ «անկախ դրա անվանումից»։ Հետևաբար, նշված հայտարարությունը դասական իմաստով միջազգային պայմանագիր է։

Փաստինֆո- Ինչևէ, դատելով վերտառությունից, այդ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, սակայն այն առավելապես բովանդակում է տարածքների զիջման, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողությամբ Հայաստանի արևմտյան շրջաններում՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող  տրանսպորտային կապը ապաարգելափակելու դրույթներ։

 Գևորգ Դանիելյան- Ամբողջ խնդիրն էլ այն է, որ այդ միջազգային պայմանագիրը բովանդակում է դրույթներ, որոնք պարզապես կարելի էր արտաքին գործերի նախարարների մակարդակով ամրագրել մի առանձին փաստաթղթով և ստորագրման պահից իրավական ուժ տալ՝ որպես հաստատման ենթակա միջազգային պայմանագիր։ Սակայն այն միաժամանակ բովանդակում է դրույթներ, որոնք չեն կարող իրավական ուժ ձեռք բերել ցանկացած պաշտոնյայի կողմից ստորագրվելու դեպքում։ Այսպես, դրանով արտացոլված որոշ պարտավորություններ անվերապահորեն համարվում են քաղաքական և ռազմական բնույթ կրող։ Իսկ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, պարտադիր վավերացման ենթակա են այն միջազգային պայմանագրերը. «որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Այս պայմանագիրը պետք է վավերացում անցնի նաև այն հիմքով, որ այն առաջացնում է գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։

Այսպիսով, նշված հայտարարությունը կարող է իրավական ուժ ձեռք բերել բացառապես Սահմանադրական դատարանի դրական որոշման հիմքով Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում։ Ընդ որում, եթե միջազգային պայմանագրում առկա է անգամ մեկ կետ, որը ենթակա է վավերացման խորհրդարանի կողմից, ապա վավերացման է ներկայացվում պայմանագիրն ամբողջությամբ։ Այսպիսի դեպքերում՝ Կառավարությունը Սահմանադրությամբ ամրագրված կարգով դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցով, և միայն վերջինիս դրական որոշման դեպքում այն կարող է վավերացման ասպեկտով քննարկվել խորհրդարանում։

Փաստինֆո- Այսպիսով, Ձեր կարծիքով, հայտարարությունը չէ՞ր կարող զուտ ստորագրման հիմքով ուժի մեջ մտնել։ Ասացեք, խնդրեմ՝ այս վավերապայմանը հավասարապես վերաբերում է նաև ՌԴ֊ին և Ադրբեջանին։

 Գևորգ Դանիելյան- Յուրաքանչյուր պետություն ունի միջազգային պայմանագրերի վավերացման հիմքերի իր շրջանակը, որոնք միասնական չեն։ Տվյալ դեպքում, եթե անգամ մեկ կողմի պարագայում սահմանված է վավերացման պարտադիր ընթացակարգ, ապա այն բոլոր կողմերի համար ուժի մեջ կմտնի միայն այդ պետության Սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո։ Այդ պետությունների պարագայում վավերացումը պարտադիր չէ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի պարտավորությունների անհամեմատ նեղ շրջանակը։

Փաստինֆո- Մյուս կողմից՝ հայտարարությունն առնչվում է այնպիսի կարևորագույն և շուտափույթ լուծում պահանջող հարցերի, ինչպիսիք են՝ կրակի դադարեցմանը, կոնկրետ ռազմագերիների և մյուս անձանց փոխանակմանը, հետագա բախումների կանխարգելման նպատակով խաղաղապահ ուժերի տեղակայմանը։

 Գևորգ Դանիելյան- Հենց այդ նկատառումով էր, որ նպատակահարմար չէի գտնում անհապաղ անդրադառնալ հայտարարության իրավաչափության ասպեկտին, որպեսզի որևէ կերպ չընկալվեր իբր վաղ հնչած հնարավոր խոչընդոտ։ Բայց խնդիրն այն է, որ այդ մարդասիրական գործընթացները անարգել կարող են իրացվել սույն պայմանագրի վավերացմանը զուգահեռ, քանզի դրանց համար անգամ վավերացված պայմանագրի անհրաժեշտություն չկա, դրանք արդեն իսկ բխում են կողմերի մասնակցությամբ վավերացված միջազգային իրավական փաստաթղթերից։ Բացի այդ, այս փուլում այդ գործընթացներն արդեն ավարտվել են, մինչդեռ՝ սկսվել են այն գործընթացները, որոնք չէին կարող կյանքի կոչվել առանց վավերացման գործընթաց անցած միջազգային պայմանագրի առկայության։

Մի խոսքով, բացառվում է, որ պայմանագիրը Սահմանադրությամբ պահանջվող ընթացակարգի նյութ դարձնելը պատերազմի վերականգնման նյութ դառնա։

Փաստինֆո- Սեղմ ժամկետները, կարծես, խնդրահարույց են նաև վավերացնելու տեսանկյունից։ Եթե հայտարարությանը իրավական ուժ հաղորդելու համար միանշանակ անհրաժեշտ է Ազգային ժողովի վավերացումը, ապա ինչպես դա կարող է տեղի ունենալ, երբ այդ փաստաթղթում սահմանված են սեղմ ժամկետներ, հատկապես՝ տարածքներ հանձնելու առնչությամբ։

 Գևորգ Դանիելյան- Այս դեպքում իրավաչափ, օրինական միակ ճանապարհը հետևյալն է՝ հայկական կողմը պետք է անհապաղ ծանուցում ուղարկի եռակողմ միջազգային պայմանագրի երկու կողմերին՝ իրազեկելով սահմանադրական պարտադիր ընթացակարգով նշված պայմանագիրը քննարկելու և վավերացնելու անհրաժեշտության մասին։

Այս հրապարակումը ևս պետք է դիտարկել, որպես ՌԴ֊ի իրավասու մարմիններին ուղղված ահազանգ։ Վստահ եմ, որ ՌԴ֊ն ոչ մի պարագայում չի գերադասի շարունակել գործընթացները, երբ հստակ իրազեկված ու համոզված լինի, որ իրենք գործում են, ըստ էության, իրավական ուժ չունեցող միջազգային իրավական փաստաթղթի հենքով։ Իրենք կհարգեն Հայաստանի Սահմանադրության անքակտերի պահանջները, մանավանդ, որ այս փուլում մարդկանց տարրական իրավունքների խախտմամբ ուղեկցվող հապճեպության, շտապողականության որևէ խնդիր չկա։ Չեմ բացառում, որ այս ընթացակարգի համատեքստում հարկ լինի նաև վերանայել հայտարարության որոշ դրույթներ և դրանք համապատասխանեցնել միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին։ Վերջին հաշվով, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը ոչ միայն կնքվել է ճնշումների ներգործության ներքո և հանգեցնում է խաղաղ բնակչության տեղահանումների, ինչն արդեն սկզբունքորեն անթույլատրելի է, այլև բովանդակում է բազում անորոշություններ և ներքին հակասություններ, ինչպես նաև ՌԴ֊ի առանձին շահերի անտեսում։ Թերևս, պարզ է, որ փաստաթուղթը կազմողները անհրաժեշտ չափով պատկերացում չեն ունեցել տարածքային նրբությունների, դրանում նշված բնակավայրերում բնակվող անձանց կազմի մասին, ինչի արդյունքում մենք այսօր բախվում ենք անգամ կրկնակի բռնագաղթի երևույթի հետ։    
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}