Դադիվանքի զանգերն իջեցվել են
Դադիվանքի զանգերն իջեցվել են։
Ֆեյսբուքում հրապարակվել են իջեցված զանգերի լուսանկարները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահի հայտարարության համաձայն՝ Հայաստանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը վերադարձնում է Ադրբեջանին։
Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ժողովուրդ ջան, ուրեմն դու արժանի չես Դադիվանք ունենալու
- Շարմազանով. Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող նույնիսկ երազել, որ Դադիվանքը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո
- Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը բերում է Հայաստան
- Դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան