Թուրքիայի խորհրդարանը ԶՈւ-ն Արցախի հարակից տարածքներ գործուղելու օրինական հիմքեր է մշակում. Sabah
Նոյեմբերի 13-ին Թուրքիայի խորհրդարանը սկսել է բանաձևի նախագծի պատրաստումը, որը Անկարային Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղ գործուղելու օրինական հիմք կտա` Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագրի շրջանակներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ստորագրել այդ բանաձևը, որում կներկայացվեն տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում թուրքական բանակի գտնվելու վայրի և դրանց գործելու մասին: yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Sabah-ը։
«Նախատեսվում է, որ բանաձևը խորհրդարան կներկայացվի այս շաբաթ, իսկ հաջորդ շաբաթ այն կներկայացվի լիագումար նիստին:
«Թուրքիայի խորհրդարանն իրավասու է թույլատրել թուրքական զինված ուժերի` արտասահմանյան երկրներ ուղարկումը կամ օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը Թուրքիայում, եթե դա չի հակասում միջազգային իրավունքին: Մենք կանխատեսում ենք, որ այս հարցը կքննարկվի խորհրդարանի կողմից և կլուծվի մոտ ժամանակներս: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասուլիսում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը»,- գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան